ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի- Sputnik. Հայկական տոնավաճառներ և առևտրի կետեր կբացվեն ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի այլ վայրերում, այսօր, կառավարության նիստից հետո հայտնել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում կզբաղվի հայկական ապրանքն ընդլայնելով, կառավարությունն այդպիսի առաջադրանք է տվել։
Այդ կերպ ռուս սպառողների շրջանում հայկական ապրանքների ճանաչելիությունը կբարձրանա:
Քանի որ հայաստանյան ընկերությունները հնարավորություն չունեն ամբողջ տարին ռուսաստանյան հիպերմարկետներին մատակարարումների մեծ ծավալ ապահովել, Արծվիկ Մինասյանի խոսքով, նրանց ապրանքը ռուսական շուկայում ներկայացնելու նոր ձեւեր կառաջարկվեն: