00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՃՏՊ–ների ժամանակ ապահովագրողների ներկայության կարիք չկա

© Sputnik / Ани ЛипаритянДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճանապարհատրանսպորտային պատահար լինելու դեպքում հայ վարորդները սեպտեմբերի 1-ից կկարողանան ինքնուրույն պայմանավորվել, եթե վնասի չափը չգերազանցի 100 հազար դրամը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո ՃՏՊ-ն կարձանագրեն ոչ թե ապահովագրողները, այլ` Ճանապարհային ոստիկանությունը, որն էլ կորոշի, թե ով է մեղավոր կողմը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ավտոապահովագրության բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը։

«Որոշակի ուսումնասիրություններից հետո մենք եկանք այն եզրակացության, որ կարելի է վնասի շեմը (վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման) 50000 բարձրացնել մինչև 100000 դրամ», — ասաց Ավետիսյանը։

Այսպիսով, սեպտեմբերի 1-ից, եթե տրանսպորտային միջոցի հասցված վնասը, ըստ տուժածի, չի գերազանցի 100 հազար դրամը, վարորդները կկարողանան այն գրանցել ինքնուրույն։

Հուլիսին գրանցվել է համաձայնեցված հայտարարագրի լրացման շուրջ 430 դեպք, որի արդյունքում վճարվել է 17 մլն դրամ։ Սպասվում է, որ շեմի բարձրացումից հետո սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր ամիս կլրացվի շուրջ 1200-1500 հայտարարագիր։

Եթե վնասի չափը գերազանցի 100 հազար դրամը, խախտումը կգրանցի Ճանապարհային ոստիկանությունը։

Վարորդները ՃՏՊ-ի դեպքում պետք է դիմեն Ճանապարհային ոստիկանությանը, քանի որ ՃՏՊ-ի վայրում ապահովագրողների ներկայությունն այլևս պարտադիր պայման չի լինելու։ ՃՏՊ-ի մասնակիցները պետք է միայն տեղեկացնեն ապահովագրական ընկերությանը դեպքի մասին պատահարից հետո 40 րոպեի ընթացքում։

«Այսպիսով, մենք ունենում ենք ՃՏՊ-ների գրանցման ավելի պարզեցված համակարգ։ Կա՛մ դա անում են հենց վարորդները քիչ վնասի դեպքում, կա՛մ կանչում են Ճանապարհային ոստիկաններին, որոնց ժամանումից առաջ վարորդները չպետք է տեղաշարժեն տրանսպորտային միջոցը», — ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` Ճանապարհային ոստիկանության արձանագրած ՃՏՊ-ի դեպքերը կփոխանցվեն ապահովագրական ընկերությանը։

Երրորդ փոփոխությունն այն է, որ սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրում նշել ավտոմեքենան վարող անձանց անունները։ Ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված` ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում` առանց դրա համար հավելյալ ապահովագրավճարներ վճարելու։

Գործող պայմանագրերն ավտոմատ կերպով կհամարվեն վերակնքված բոլոր վարորդների համար։

Ավետիսյանն ավելացրեց, որ ԱՊՊԱ-ի վճարները նվազեցվել են հասարակական տրանսպորտի վարորդների համար։

Լրահոս
0