00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առաջատարն է դպրոցականների միջազգային օլիմպիադայում

© Sputnik / Лаура СаркисянЭдгар Варданян и Сергей Нерсесян
Эдгар Варданян и Сергей Нерсесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը դպրոցականների շարքում միջազգային օլիմպիադայում նվաճած մեդալների թվով առաջատար է դարձել` առաջ անցնելով Վրաստանից և Ադրբեջանից։ Մեդալակիրները պատմել են իրենց տպավորությունների մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երևանում մեկ ամիս առաջ վայրէջք կատարեց Հոնկոնգից ժամանած ինքնաթիռը` միջազգային օլիմպիադայի հայ մասնակիցներով։ Միակը, որը ոսկե մեդալ բերեց երկրին, ֆիզմաթ դպրոցի սան, ֆիզիկա առարկայից միջազգային օլիմպիադայի հաղթող Էդգար Վարդանյանն էր։

«Ամենադժվարը` հուզմունքդ հաղթահարելն ու խնդրի վրա կենտրոնանալն է։ Հաջորդ մասնակիցներին հորդորում եմ օլիմպիադայից առաջ ոչ մի բանի մասին չմտածել և հավատալ սեփական ուժերին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էդգարը։

Այն մասին, որ ֆիզիկան իր ապագան է, նա հասկացել է երեք տարի առաջ, երբ ուժերն է փորձել այլ առարկաներից։ Չնայած մեծ ծանրաբեռնվածությանն ու զբաղվածությանը, Էդգարը ժամանակ գտնում է ընկերների հետ լինելու և այլ հետաքրքրությունների համար։

«Ես ընդունվեցի ԵՊՀ և զուգահեռաբար Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան, բայց, քանի որ բանակից տարեկետումը տարածվում է միայն տեղի բուհերի վրա, ստիպված Հայաստանում մնացի», — նշեց Էդգարը։

Медали - Sputnik Արմենիա
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է դպրոցական երկու օլիմպիադաների արդյունքներով

Նա դեռ չի որոշել, արդյո՞ք կշարունակի ուսումը Հայաստանում, թե ոչ, սակայն հստակ գիտի, որ շարունակելու է զբաղվել գիտական գործունեությամբ։

«Օլիմպիադայում հաղթանակը ևս մի փոքրիկ ձեռքբերում է գիտական աշխարհի ճանապարհին։ Ես դեռ շատ անփորձ եմ նոր տեսություն առաջ քաշելու համար», — համեստորեն նշեց Էդգարը։

Նույն տեսակետն ունի նաև մաթեմատիկա առարկայից միջազգային օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Սերգեյ Ներսեսյանը։ Նրա խոսքով, մաթեմատիկայում վաղուց ամեն ինչ հաշվարկված է, և նա չի պատկերացնում, թե ինչ նոր բան կարող է բացահայտել։

«Ես գոհ չեմ օլիմպիադայում իմ արդյունքից և կարծում եմ, ինքս եմ մեղավոր, որ այսօր բրոնզ ունեմ։ Հուզմունքն այստեղ կապ չունի, 2016 թվականի օլիմպիադան ավելի հեշտ էր, քան անցյալ տարվանը։ Ինքս լավ չեմ կատարել իմ առջև դրված խնդիրը», — խոստովանեց Սերգեյը։

Ի տարբերություն Էդգարի, նա մանկուց նախապատվությունը տվել է մաթեմատիկային և արդեն այն ժամանակ գիտեր, որ իր ապագան ճշգրիտ գիտությունն է։

Ազատ ժամանակ Սերգեյը ֆուտբոլ է խաղում, կարդում է, ժամանակ անցկացնում ընտանիքի և ընկերների հետ, սակայն այսօր դժվար է պատկերացնում, որտեղ կլինի տասը տարի հետո և որ բուհը կընդունվի դպրոցն ավարտելուց հետո։

2016 թվականի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանը 15 մեդալ նվաճեց. 1 ոսկի, 3 արծաթ և 11 բրոնզ` դառնալով առաջատարը տարածաշրջանի երկրների շարքում։

Հայաստանի դպրոցականները մրցում էին տարբեր երկրներից ժամանած դպրոցականների հետ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից։

Հոկտեմբերին նրանց նոր փուլ է սպասվում` մասնակցություն աստղագիտության միջազգային օլիմպիադային։

Լրահոս
0