00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի մասին են լռում մեղուները. մեղրի փառատոն Շամշադինում

© Sputnik / Aram Nersesyan Фестиваль меда и ягод в Шамшадине, Армения
Фестиваль меда и ягод в Шамшадине, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Բերդ քաղաքում բնության գրկում անցկացվեց մեղրի ու հատապտուղների ամենամյա փառատոնը, որն արդեն հասցրել է բարի ավանդույթ դառնալ։

Հայաստանի Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանը կիրակի օրը լի էր արևով և հյուրերով՝ երկրի տարբեր մարզերից։

Փոքրիկ Բերդ քաղաքը հյուրընկալել էր «Մեղրի և հատապտուղների ամենամյա փառատոնը»։

Երկու տասնյակ տաղավար՝ մեղրի տարբեր տեսակներով, որոնցից քիչ հեռու տեղակայված էին ձեռագործ աշխատանքների տաղավարները, որտեղ հիմնականում ներկայացված էին գործվածքներ, ինչպես նաև մի քանի սեղանիկ՝ միրգ ու բանջարեղենով։

© Sputnik / Aram Nersesyan Մեղրի փառատոն Տավուշի մարզում
Фестиваль меда и ягод в Шамшадине, Армения - Sputnik Արմենիա
Մեղրի փառատոն Տավուշի մարզում

Կիզիչ արևը չէր խանգարում փառատոնի հյուրերին, նրանք համտեսում էին մեղրն ու տեղավորվել էին բեմի առջև դրված ծղոտե պարկերի վրա։

Մեղր կարելի էր փորձել ցանկացած տաղավարի մոտ, սակայն հատուկ ուշադրություն էր գրավում մեղր պատրաստելու հազվագյուտ գործիքով պապիկը։ Այդ գործիքի հազվագյուտ լինելու մասին էր խոսում վրան տպված անվան մեջ "Ъ" տառի առկայությունը։

Մեղվաբույծ Վահան Պողոսյանը խուսափեց պատասխանել, թե որտեղից այդ սարքն իրեն, կատակով նշելով, որ դա մութ պատմություն է։ Նա պատմեց մեզ, որ մեղվաբուծությամբ զբաղվում է ավելի քան 40 տարի, դրանով զբաղվել են նրա հայրը, պապը և նախնիները։ Փառատոնին, որն անցկացվում էր արդեն հինգերորդ անգամ, Վահան պապը մշտական մասնակից է։

Ինչ վերաբերում է հյուրերին, նրանք ժամանել են տարբեր մարզերից, սակայն հիմնականում այստեղ եկել են մայրաքաղաքից։

Ասում են, եկել են մեղր համտեսելու և փառատոնին մասնակցելու, ինչպես նաև բնության գրկում հանգստանալու համար։ Փառատոնին առանց հրավերի ներկա էին նաև մեղրի իսկական սիրահարները` մեղուները։ Բարեբախտաբար, նրանք իրենց հանգիստ էին պահում։

Ի դեպ, այստեղ կարելի էր ոչ միայն մեղր գնել։ Կարելի էր համտեսել 7 տոկոսանոց մեղրի մաճառ, որի հանդեպ անտարբեր չմնացինք նաև մենք։ Իր համային որակներով այն նման էր մեղրագինու (թեև մեզ վստահեցրին, որ դրանք նույն բանը չեն)։

© Sputnik / Aram Nersesyan Մեղրի փառատոն Տավուշի մարզում
Фестиваль меда и ягод в Шамшадине, Армения - Sputnik Արմենիա
Մեղրի փառատոն Տավուշի մարզում

Իմիջիայլոց, եթե ձեզ տեսնեն մեղրի մաճառ ըմբոշխնելիս, կարող եք ասել, որ այն բուժիչ հատկություններ ունի, քանի որ, իսկապես, լի է բուժիչ տարրերով։

Ընդհանրապես, փառատոնը մասշտաբային անվանել չի կարելի, այն ջերմ ու հարմարավետ մթնոլորտում է անցնում։

Այստեղ մի բարի ավանդույթ կա, որը կարող է հետագայում նպաստել փառատոնի ընդլայնմանը, սակայն ներկա պահին մեղրի վաճառքի ծավալները այդքան էլ մեծ չեն, որպեսզի տեղի մեղվաբույծների համար դա մեծ դեր խաղա։

Բուժիչ մթերքի մեկ կիլոգրամի համար 4-5 հազար դրամն, ամեն դեպքում, բոլորի գրպանին հարմար չէ, առավել ևս, որ մեղրն առաջին օգտագործման ապրանք չէ։

Ինչպես խոստովանում են մեղվաբույծները, նրանք հույսները չեն դնում փառատոնին հյուրերի ակտիվ գնումների վրա։

Նրանցից ոմանք այս տարի փառատոնին վաճառքի համար մեղր չեն ներկայացրել։ Ինչպես պատմեց մեծ փորձ ունեցող մեղվաբույծներից մեկը` Սերգեյ պապը, մեղրի վաճառքի ծավալները անդադար նվազում են, քանի որ մարդկանց եկամուտներն էլ են պակասում։

© Sputnik / Aram NersesyanՄեղրի փառատոն Տավուշի մարզում
Фестиваль меда и ягод в Шамшадине, Армения - Sputnik Արմենիա
Մեղրի փառատոն Տավուշի մարզում

«Մարդկանց համար ավելի կարևոր է գնել մեկ կիլոգրամ լոլիկ կամ վարունգ, քան 4 հազար դրամ տալ մեղր գնելու համար։ Ժողովուրդը գումար չունի դրա համար», — ասաց նա։

Սերգեյի խոսքով, գյուղատնտեսության մյուս ոլորտները պետական աջակցություն ունեն, կազմակերպվում է մրգի և բանջարեղենի գնում, սակայն մեղվաբույծները զրկված են այդ հնարավորությունից։

«Մենք մեղու ենք պահում ավելի շատ նրա համար, որ սիրում ենք այդ գործը։ Մեզ համար դա եկամտի աղբյուր չէ», — ասում է Սերգեյ պապը։

Ամեն ինչ այդքան էլ վատ չէ, սակայն, ինչպես թվում է։ Բանն այն է, որ թեև կոչում են մեղրի և հատապտուղների փառատոն, այն ավելի խորը իմաստ ունի։

© Sputnik / Aram Nersesyan Մեղրի փառատոն Տավուշում
Фестиваль меда и ягод в Шамшадине, Армения - Sputnik Արմենիա
Մեղրի փառատոն Տավուշում

Ինչպես արդեն ասել էինք, Բերդ քաղաքը և շրջակա գյուղերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում։ Այդ գյուղերը պարբերաբար գնդակոծվում են, այստեղի բնակիչները առաջնագծում են գտնվում։

Դրա համար շատ կարևոր է նման խաղաղ և բարի փառատոնի անցկացումը հենց այս մարզում։

Անհանգիստ սահմանի մոտիկության մասին խոսում է նաև փառատոնին ներկա զինվորների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը։

Նրանց էր նվիրված համերգային ծրագրի առաջին երգը` «Մարտիկի երգը», նրանց մասին էր խոսում յուրաքանչյուր ոք, ով բեմ էր բարձրանում։

Կարևոր է նաև այն, որ այդ օրն այստեղ հավաքվում են նրանք, ովքեր տարբեր պատճառներով մեկնել են մարզից։ Դա հայկական հարսանիք հիշեցրեց, քանի որ հենց հարսանիքների ժամանակ են հավաքվում տարբեր երկրներում ու քաղաքներում ապրող բարեկամները, ընկերները, որոնց երկար ժամանակ չես տեսել, հավաքվում են միասին, որպեսզի կիսեն միմյանց հետ անցած —գնացած օրերը ու վայելեն ներկան։

«Այս փառատոնը թույլ է տալիս բոլորիս հավաքվել միասին, ստանալ և նվիրել բարին։ Նրանց, ում վաղուց չեմ տեսել, գալիս են Երևանից, տարբեր գյուղերից, երկրներից. այստեղ մենք հանդիպում ենք, դա շատ կարևոր է», — ասաց Սերգեյ պապը։

…Եվ հիշեք մեղրի մաճառի բուժիչ հատկանիշների մասին։

Լրահոս
0