ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի-Sputnik. Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը պարտություն կրեց:
1/8 եզրափակչում նրա մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր:
ԳերոգիԿոտոևը 8:1 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին, եթե վերջինս հասնի մինչև եզրափակիչ Կետոևը կկարողնա պայքարել բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ մրցեց Դավիթ Սաֆարյանը։ Նրա առաջին մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոն էր:
Գոտեմարտը շատ լարված անցավ: Առաջին մրցափուլից հետո 1:0 հաշվով հաղթում էր Դավիթ Սաֆարյանը:
Երկրորդ մրցափուլում իտալացի ըմբիշը կարողացավ փոխադրել Դավիթին և ստացավ երկու միավոր:
Գոտեմարտի վերջին րոպեին Դավիթը նետվեց առաջ, որպեսզի կարողանա հնարք կատարել և հաղթել, բայց սխալ թույլ տվեց և դուրս եկավ գորգի սահմաններից, ինչը իտալացուն ևս մեկ միավոր տվեց:
Գոտեմարտն ավարտվեց Չամիզոի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Եթե նա հասնի մինչև եզրափակիչ, ապա Դավիթը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: