ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Spunik. Քառորդ եզրափակչում Լևան Բերիանիձեի մրցակիցը հունգարացի Դավիթ Լիգետին էր: Առաջին մրցափուլում Լևանը զգուշացվեց պասիվ գոտեմարտ վարելու համար, իսկ մրցակցիը մեկ միավոր ստացավ:
Երկրորդ մրցափուլում արդեն մրցակիցը զգուշացվեց, և մեկ միավոր ստացավ Բերիանձեն, այնուհետև նա կարողացավ փոխադրում անել և վաստակել ևս երկու միավոր: Գոտեմարտը ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ հայ ըմբիշի:
Կիսաեզրափակչում Լևան Բերիանիձեի մրցակցիը կլինի աշխարհի գործող չեմպիոն, թուրք Թահա Աքգյուլը: