00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խինչեգաշվիլու երկաթե նյարդերը նրան օլիմպիական ոսկի բերեցին

© Sputnik / Ani Mejlumyan Грузинский борец вольного стиля Владимир Хинчегашвили
Грузинский борец вольного стиля Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիոյում մեկնարկել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները։ Առաջին օրը հենց մեկնարկային գոտեմարտում 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գառնիկ Մնացականյանը պարտություն կրեց իրանցի տիտղոսակիր ըմբիշ Հասան Ռահիմիից։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանը ներկայացնող Գառնիկ Մնացականյանին շատ բարդ վիճակահանություն էր բաժին ընկել. Ռահիմիի կատարած հնարքը, որն ըմբշամարտի լեզվով խաչ է կոչվում, հնարավորություն է տալիս 2 միավոր վաստակել ամեն գլորումի ժամանակ։

Այս քաշային կարգում անակնկալ կերպով աշխարհի չեմպիոն և մեդալակիր Հասան Ռահիմին զիջեց ճապոնացի Ռեյ Հիգուչիին։ 20-ամյա ճապոնացուն ոչ ոք չէր ճանաչում, սակայն նա դուրս եկավ ոսկե եզրափակիչ։ Մինչ եզրափակիչը այս քաշային կարգի չեմպիոն, Վրաստանը ներկայացնող Վլադիմիր Խինչեգաշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կգոտեմարտի ճապոնացու հետ ու այդ ժամանակ էլ պարզ կդառնա թե նա ով է․ «Բարդ մրցակից է երևում»։

© Sputnik / Ani Mejlumyan Վլադիմիր Խինչեգաշվիլի
Грузинский борец вольного стиля Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Վլադիմիր Խինչեգաշվիլի

Այս օրերի ամենահավասար, սակայն անպասելի եզրափակիչներից մեկը 57 կգ քաշային կարգում էր։ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր 25-ամյա ըմբիշը գրեթե իր բոլոր մրցակիցներին հաղթեց հավասար պայքարում՝ միավորների չնչին տարբերությամբ։ Հատկապես դիտարժան էր ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ գոտեմարտը, որտեղ վրացի ըմբիշի մարզիչը բողոքարկեց մրցավարական որոշումը դեռ առաջին մրցափուլում, ինչը կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ մրցափուլում գոտեմարտի վերջին վայրկյաններին ադրբեջանցի մարզիչը բողոքարկեց որոշումը, սակայն հաջողության չհասավ։ Այդպիսով` կիսաեզրափակչի գոտեմարտն ավարտվեց 5-3։

Եզրափակիչ փուլում ճապոնացի ըմբիշի հետ գոտեմարտն ընթացավ հավասար պայքարում։ Սկզբում վրացի ըմբիշը զիջեց 3 միավոր, այնուհետև կարողացավ հետ բերել 2-ը։ Գոտեմարտի վերջում ճապոնացի ըմբիշին տրվեց 30 վայրկյան հնարք կատարելու և միավոր վաստակելու համար, քանի որ վերջինս պասիվ էր, սակայն ոչինչ անել չհաջողվեց։ Ճապոնացի ըմբիշի մարզիչները բողոքարկեցին մրցավարական որոշումը, սակայն հաջողության չհասան։ Արդյունքում Խինչեգաշվիլին 4-3 հաշվով հաղթանակ տոնեց Հիգուչիի նկատմամբ և դարձավ Օլիմիական չեմպիոն։

© Sputnik / Ani Mejlumyan Վլադիմիր Խինչեգաշվիլի
Грузинский борец вольного стиля Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Վլադիմիր Խինչեգաշվիլի

Հաղթական գոտեմարտից հետո Խինչեգաշվիլին Sputnik

Արմենիային ասաց, որ ճապոնացի մարզիկը շատ ուժեղ էր, ավելի ուժեղ, քան ինքն էր պատկերացնում, ու հիմա շատ գոհ է, որ հաղթել է ու ոսկե մեդալ շահել։

Լրահոս
0