00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք ամերիկյան ատոմային զենքը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար

© Photo : warfilesБаза Инджирлик
База Инджирлик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին հայացքից, այս հարցը տեղին չէ։ Ինչպես ասում են, «մեկը մյուսի հետ կապ չունի»։ Այսինքն, ուր Ինջիրլիկի ռազմակայանը, որտեղ տեղակայված է В-61 ամերիկյան ջրածնային ռումբերի պահուստը, ուր հայ–թուրքական սահմանը (ավելի քան 1000 կմ)։

Սակայն Ինջիրլիկում պահվող հենց այս ամերիկյան զինատեսակների շուրջ վերջին շրջանում առաջացած հետաքրքրությունը կարող է որոշակիություն մտցնել քաղաքական մոտեցումներում։

Բանն այն է, որ վերջին ժամանակներում արևմտյան ԶԼՄ-ները հաճախ են հիշում այն 50 միջուկային զենքի մասին, որոնք պահպանվում են Ինջիրլիկում։

Սկզբում խոսվում էր այն մասին, որ անհրաժեշտ է ուժեղացնել այդ ռազմամթերքի պահպանությունը, քանի որ ՆԱՏՕ-ին և ամերիկյան ռազմական ավիացիային տրամադրած կայանը տեղակայված է սիրիական սահմանից ընդամենը 100 կմ-ի վրա, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Մտավախություններն ավելի քան արդարացված են, հատկապես հաշվի առնելով, որ այդ հատվածում թուրք-սիրիական սահմանը մաղ է հիշեցնում։

Պաշտոնական Անկարան դեռ անցյալ տարի մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ ինքնուրույն չի կարող վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր կիլոմետրի վրա, քանի որ տարածքը բավականին մեծ է։

Չի կարելի մոռանալ, որ տարբեր ռազմական միավորումներ (այդ թվում նաև նրանք, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պաշտոնապես ահաբեկչական են ճանաչվել) շատ հանգիստ են հատում այդ սահմանը։

Կարելի է ենթադրել, որ դաշտային հրամանատարներից որևէ մեկի մոտ կարող էր գայթակղություն առաջանալ հարձակվել կայանի վրա և մեծ ավարի տեր դառնալ։ Առավել ևս, ինչպես պարզ դարձավ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո, Ինջիրլիկում ամերիկյան միջուկային զինանոցի պաշտպանությանն ուղղված լուրջ միջոցներ նախատեսված չեն։

Այն աստիճան թույլ է զինանոցի պաշտպանությունը, որ ռազմակայանի պատերի տակ բազմիցս բազմամարդ ցույցեր և հանրահավաքներ են անցկացվել, իսկ վերջերս տեղի ունեցած հրդեհը, որը հարևան անտառից անցել էր կայանի տարածք, մի քանի օր մարում էին։

Ընդ որում, մինչև հիմա լուրջ կասկածներ կան, որ հրդեհը սարքած գործ էր։ Այսպես ասենք՝ ինչ-որ մեկը փորձել է հասկանալ կայանի պահպանման թույլ կողմերը։

Ընդհանուր առմամբ, այնպես է ստացվում, որ Սիրիայի սահմանից 100 կիլոմետրի վրա, հենց այնտեղ, որտեղ արդեն չորրորդ տարին է թեժ պայքար է գնում, գտնվում է 50 միջուկային ռումբով զինանոցը։

Արևմտյան թերթերից մեկն այդ իրավիճակը ահաբեկիչների համար անկեղծ գայթակղություն է անվանել։ «Ասես ոսկորով շանը ջիջիլ գցես»,- ասել է փորձագետներից մեկը։

Դա էլ, սակայն, ամենը չէ։ Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քաղաքացիական պատերազմ է ընթանում։

Ճիշտ է, պաշտոնական Անկարան դա հակաահաբեկչական գործողություն է անվանում, սակայն մեր սահմանին մոտ բնակվող հայերի համար դրանից վիճակն ավելի ապահով չի դառնում։

Ի՞նչ կլինի, եթե Ամերիկյան միջուկային զինանոցը գայթակղի ոչ թե Սիրիայում չգործող ահաբեկիչներին, այլ թուրքական կանոնավոր բանակի հետ պայքարող քուրդ աշխարհազորայիններին։ Չէ՞ որ նրանք իրենց մարտունակությունը բազմիցս ապացուցել են, ճի՞շտ է։

Հիշում եմ, մեկ տարի առաջ քուրդ աշխարհազորայինները Իգդիրում ոստիկանական զրահամեքենայի մեջ պայթուցիկ էին տեղադրել։ Արարատի լանջին, հենց ճանապարհի վրա այն այնպես պայթեց, որ շատ գյուղական տներում հայ-թուրքական սահմանից այս կողմ ապակիներ կոտրվեցին։

Փաստացի, հնարավորություն կա, ճակատի առկայությունից օգտվելով, Ինջիրլիկում այնպես իրականացնել գործողությունները, որպեսզի համաշխարհային հանրությունն առաջին հերթին կասկածի Սիրիայում գործող ահաբեկիչներին, այլ ոչ թե քուրդ աշխարհազորայիններին, որոնք կռվում են թուրքական կանոնավոր բանակի դեմ։

Կարո՞ղ էին արդյոք քրդերի ջոկատները նման բան անել։ Կարծում եմ՝ այո։

Ճիշտ է, փորձագետները պնդում են, որ նույնիսկ միջուկային ռազմամթերք ձեռք բերելուց հետո այն ապաակտիվացնելը ոչ մասնագետների համար անհնար կլինի։ Լիարժեք միջուկային պայթյուն, ամեն դեպքում, տեղի չի ունենա։

Տեղի կունենա շատ հզոր, թեև սովորական պայթյուն և լայն տարածքի թունավորում (խոսքը մի քանի տասնյակ հազարավոր հեկտարների մասին է)։ Եթե քուրդ աշխարհազորայիններին դա հաջողվի, ապա Հայաստանի համար, ընդ որում՝ ամբողջ Հայաստանի համար, լավ չի լինի։

Այդ իսկ պատճառով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արդեն վաղուց պետք է, ինչպես ասում են, «դեռ երեկ» հանդես գար որևէ նախաձեռնությամբ։

Ստացվում է, որ միջուկային զենքը ԱՄՆ-ի ձեռքում է, որն իրականում շատ հեռու է գտնվում։

Այդ հանգամանքը որևէ կերպ լրացուցիչ երաշխիք չի հանդիսանում, որ Թուրքիայում միջուկային զինանոցը պահպանող ամերիկյան զինվորները պատրաստ են իրենց կյանքը զոհել, սակայն թույլ չտալ, որպեսզի ատոմային ռումբն ընկնի չարագործների կամ ահաբեկիչների ձեռքը։

Սա ռազմակայանում պահվող ամերիկյան զինանոցի շուրջ իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակն է։

Дом правительства РФ - Sputnik Արմենիա
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջուկային անվտանգության մասին համաձայնագրին

Այդպիսի ընթացքն ամբողջությամբ բացառել պետք չէ։ Վերջին ժամանակներում կյանքն ապացուցել է, որ նման դեպքերում իրավիճակը միշտ ամենավատ կերպով է զարգանում։

Հավանաբար, իրենք` ամերիկացիները, դրա մասին ևս մտածել են, քանի որ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ В-61 տեսակի առնվազն 50-ից 20 միջուկային զինամթերք հանվել է Ինջիրլիկից, ուղղվելով, հավանաբար, ՆԱՏՕ-ի` Ռումինիայում գտնվող Դևեսելու ռազմակայան։

Ճիշտ է, պաշտոնական Բուխարեստն այսօր կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը, սակայն հարկ է հիշել, որ դեռ վարշավյան պայմանագրի ժամանակ Ռումինիան պարզապես երազում էր ստանալ միջուկային պետության կարգավիճակ։

Այնպես որ, չի բացառվում, որ Ռումինիայի ԱԳՆ-ի հայտարարությունը արված էր աչքին թոզ փչելու համար, իսկ ամերիկյան միջուկային զինանոցն, իսկապես, ժամանակավոր կամ մշտական կացարան է ստացել հենց այս երկրում։

Լրահոս
0