Ռիո-2016-ում Հայաստանին առաջին մեդալը պարգևած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի հայրը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն հավատում էր որդու հաղթանակին, այլև մտածում էր, որ ոչ թե արծաթե, այլ՝ ոսկե մեդալ պիտի նվաճի։
Նա նշեց, որ իր համար ամեն ինչ պարզ է դարձել հենց առաջին մոտեցումից, երբ Սիմոնը բարձրացրել է 185 կգ, քանի որ ինքն էլ է սպորտով զբաղվել։
Սիմոնն ընդամենը 19 տարեկան է, նրա վաստակած արծաթե մեդալը մեզ համար բարձրագույն նվաճում է։
Արդեն պարզ է դառնում, որ 2020 թվականի օլիմպիական խաղերում մենք կրկին չեմպիոն ենք ունենալու։
Հարևանների, բարեկամների հետ դիտել են խաղն ամբողջ գիշեր և այնպես տոնել, որ կերուխումից հետո օլիմպիական չեմպիոնի հայրը մի կերպ է քնից արթնացել։
Գարիկ Մարտիրոսյանն ասաց, որ որդու հաղթանակը ամբողջ հայ ազգի նվաճումն է։