00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:23
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական անհաջողություններ, հաղթողի ու պարտվողի հոգեբանություն

© YASUYOSHI CHIBA / AFPОлимпийские игры 2016 в РИО
Олимпийские игры 2016 в РИО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը դեռևս մեդալ չի վաստակել: Գաղտնիք չէ, որ օլիմպիական ոսկի նվաճելու առումով մեր հիմնակական հույսը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Բայց անկասկած, բացի նրանից, այլ սպասելիքներ էլ կան նույն ոճում և ազատ ոճի ըմբշամարտում: Բացի այդ, այսօր դեռ ելույթ է ունենալու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Պարզ ու հասկանալի է, որ օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալը կամ մեդալ վաստակելը հեշտ չէ: Ավելին՝ շատ դժվար է: Բայց հայ օլիմպիականներին անհաջողությունները հետապնդում են նույնիսկ այն մրցաձևերում, որոնցում Հայաստանը կարող է առաջատար լինել:

Ծանրամարտի 77կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով ձեռքից բաց թողեց առնվազն օլիմպիական բրոնզե մեդալը: Հետո բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը չկարողացավ շարունակել մենամարտը վնասվածքի պատճառով: Հետևեց Առաքել Միրզոյանի վնասվածքն ու մրցահարթակին հրաժեշտ տալը, Մոնիկա Վասիլյանը մրցման դուրս չեկավ նույն պատճառով, ու վերջապես հեռացատակորդ Գոռ Ներկարարյանն էլ չպարզաբանված պատճառներով չներկայացավ մրցումներին:

Սա ի՞նչ է: Ճգնաժա՞մ, անհաջողությունների շարք, թե՞ պարզապես բախտն է երես թեքել մեր մարզիկներից: Թե՞ մերոնք հայտնվել են հոգեբանական ճնշված վիճակում: Օլիմպիական ավանում մեր օլիմպիականները ապրում են իրար կողքի, ու, իհարկե, հաղթանակները ազդում են բոլորի վրա՝ անկախ մարզաձևից:

Համենայն դեպս մի բան այն չէ: Ոմանք դժգոհում են օլիմպիական ավանի սենյակների փոքրությունից, ոմանք՝ եղանակից: Սակայն մեր մարզիկներից դժգոհություններ չեն լսվել: Բայց միևնույնն է՝ մի բան այն չէ: Արսեն Ջուլֆալակյանի պարտությունն էլ այսօր նոր կնճիռներ առաջացրեց հայ մարզասերների դեմքերին: Հինգ բռնցքամարտիկներից չորսն ավարտեցին իրենց ելույթները՝ չհասնելով մեդալային գոտի:

Ցավալի է, բայց փաստ, առայժմ մենք հույսեր ենք փայփայում ու հավատում, որ հաջողությունը լինելու է: Բայց ինչ էլ լինի, առջևում մենք արդեն շատ անհաջողություններ ունեցանք: Չի կարելի ասել, որ մերոնք առանց պայքարի են պարտվել: Սակայն արդյունքները վկայում են մեր օլիմպիականների մակարդակի մասին, ու, ցավոք, մենք հետ ենք մնում:

Սպորտում ու առավել ևս օլիմպիական խաղերում պատահականություններ կամ անակնկալներ լինում են: Սակայն այս գործոնն էլ է մեզ շրջանցում: Հայ կամ հայկական ծագում ունեցող ու այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մարզիկ-մարզուհիները անհամեմատ մեծ հաջողությունների են հասել:

Պարզ է, որ մենք փոքր երկիր ենք, ու դժվար է պայքարել հզորների դեմ, բայց միևնույնն է՝ մենք մաքսիմալիստ ենք ու հաղթանակներ ենք ուզում, իսկ դրանք դեռ չկան: Մնում է միայն հուսալ ու աջակցել մեր այն մարզիկներին, ովքեր առաջաիկա օրերի ընթացքում կմտնեն պայքարի մեջ: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Ռիոն մեզ ուրախանալա առիթ տալու է, թե ոչ: Առայժմ հաղթանակների քաղցը շարունակվում է:

Լրահոս
0