00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:23
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը շողով-շաղով ու խաղողով

праздник освящения винограда в Армении
праздник освящения винограда в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում այսօր ամենավաճառվող ապրանքը խաղողն է: Հասունացող խաղողի օրհնության ծեսը, որը կատարվում էր հեթանոսական շրջանում, այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է որպես Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն:

Վիկտոր Իսարյան, հատուկ Sputnik-ի համար.

Երևանյան եկեղեցիների մոտ խաղողի անասելի առատություն է. Արարատյան դաշտավայրից եկած գյուղացիներն իրենց մթերքն են վաճառում: Այսօր հավատացյալները եկեղեցի են գնում ոչ միայն աղոթելու և մոմ վառելու, այլև խաղողօրհնեքի արարողությանը ներկա լինելու համար, որը կատարվում է Աստվածամոր հիշատակին նվիրված պատարագից հետո: Հայաստանը խաղողի ու խաղողագործության հայրենիքն է: Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը  գինու համը բացահայտեց այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ բերքի խորհրդանիշն այստեղ համարվում է խաղողը:

Ստորգետնյա Ժակը

Սակայն ոչ բոլորն են խաղող վաճառում: Դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի տանող գետնանցումում ծաղկավաճառ Ժակը խաղողն անվճար է բաժանում անցորդներին: Ասում է՝ գումար է աշխատում միայն ծաղիկ վաճառելով, և դա նրան բավականացնում է: Իսկ այսօր խաղողի տոնն է, և նա իր մշտական հաճախորդների ու պոտենցիալ գնորդների հետ մեծ սիրով ու սրտանց կիսում է սեփական տան խաղողի վազից քաղած պտուղը: Հայտնի ասացվածքն իր ձևով մեկնաբանելով` Ժակը շուտասելուկի պես արտաբերում է իր հնարած կարգախոսը: Պարզ է դառնում, թե ամեն առավոտ որտեղից է նա մայրաքաղաք գալիս գումար վաստակելու:

«Բիբլիական Արարատ, կողքին՝ քաղաք Արտաշատ, այստեղ աճող խաղողը չի մոռանա ուտողը»,- կատակում է նա:

Ժակ
праздник Преображения в Ереване - Sputnik Արմենիա
Ժակ

Եթե ավելի ստույգ խոսենք, ապա պետք է նշել, որ նա ապրում է Արտաշատի մոտակա գյուղերից մեկում: Նրա խոսքով՝ այս օրը հայերի մոտ ընդունված է մատաղ անելը:Ժակը բացատրում է ավանդույթի նրբությունները. «Տեսնու՞մ ես՝ այնտեղ գյուղացիները աքլոր են վաճառում: Հենց որ քահանան օրհնի կենդանուն, դրանից պատրաստած կերակուրը պետք է հարևաններին ու կարիքավորներին բաժանվի»:

Սուրբ Մարիամ Աստվածածնի օրը յուրահատուկ տոն է Ժակի համար: Հենց այս օրն է նա նշանվել իր ապագա կնոջ հետ, որը երեք զավակ է պարգևել ծաղկավաճառին: Կնոջ անունը Ժասմին է, հավանաբար հենց այս անունն էլ կանխորոշել է ամուսնու հետագա ճակատագիրը` ծաղիկներ աճեցնել ու վաճառել դրանք:

«Գիտե՞ք՝ Մարիամ անունով մի կին է ապրում Սուրբ Սարգսի հարևանությամբ»,- Ժակը ցույց է տալիս եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքը, իսկ իր քաջատեղյակ լինելն էլ բացատրում է այն փաստով, որ Մարիամը հաճախ է ծաղիկներ գնում իր մոտից:

Մոսկվայում ապրող Մարիամը

Պարզվեց, որ ծաղկավաճառի նշած Մարիամն արդեն Մոսկվա է մեկնել: Նա ամուսնու և դստեր հետ Երևան է գալիս արձակուրդներին: Բայց հարևանները հուշեցին, թե ինչպես կարելի է գտնել նրա հարազատներին:

Մարիամի մայրը` Սեդան, պատմեց, որ ավագ դստերն իսկապես կոչել են Աստվածամոր անունով: Նրանց ցեղի յուրաքանչյուր սերնդում անպայման այս անունով մեկը եղել է: Մարիամի հայրը Հունաստանի Սալոնիկ քաղաքից է, Քյոթահիայում թուրքերի ջարդերից փրկված նրա նախնիները այնտեղ են հանգրվան գտել:

Տիկին Սեդան ու նրա թոռնիկները
праздник Преображения Богородицы в армянской семье - Sputnik Արմենիա
Տիկին Սեդան ու նրա թոռնիկները
«Տարիներ առաջ տատիկիս մայրը Սուրբ Աստվածամոր տոնին ուխտագնացություն կազմակերպեց Սոլակավանք, որը գտնվում է Կոտայքի մարզում, Քախսի գյուղի մոտ: Մենք մի քանի ժամ շարունակ փոքր երեխաների հետ բարձրանում էինք լեռը, սակայն երբ մենք հասանք հին եկեղեցու փլատակների մոտ, ապշեցինք, որովհետև մեր դիմաց մի հիասքանչ ծաղկահովիտ էր: Մինչ օրս այդ տեսարանը աչքերիս առաջ է», — հիշում է Սեդան:

Սեդայենց տանն օգոստոսյան այս օրը միշտ յուրահատուկ ձևով են նշում:

«Զարմիկները համացանցով կշնորհավորեն Մոսկվայում բնակվող իրենց մորաքրոջը, հետո կգնանք գնումների: Երեկոյան խորոված կանենք, ընտանիքով կհավաքվենք, կնստենք", — ասում է Մարիամի մայրը:

Մարիամից բացի, նա երեք դուստր էլ ունի` Գայանեն, Աննան, Մելինեն և նրանք բոլորն էլ իրենց խորհրդանշական օրն ունեն եկեցեղական տոմարով: Բացի այդ, Սեդա տատիկն արդեն երեք թոռ և երեք թոռնուհի ունի: Շուտով լույս աշխարհ կգա ևս մեկը: Յոթ թոռ, երջանիկ թիվ է, այնպես որ այս տանը միշտ պետք է ուրախություն լինի՝ անկախ նրանից օրը տոնական է, թե ոչ:

Լրահոս
0