ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց ամերիկացի Խիկար Նակամուրայի հետ, և խաղի 87-րդ քայլին հաղթեց մրցակցին:
Հոլանդացի Անիշ Գիրիի և ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի պարտիան ավարտվեց սևերով խաղացող Սվիդլերի օգտին: Սո-Կարուանա, Անանդ-Տոպալով և Դին Լիժեն-Վաշե Լագրավ պատիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Սենտ Լուիսի մրցաշարի առաջատարն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն է, որն իր հինգ միավորով առաջ է անցել մյուսներից: Նրան հաջորդում են Անանդը, Տոպալովն ու Արոնյանը, որոնք 4.5 միավորներով կիսում են երկրորդից չորրորդ տեղերը: