ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Մանկական Նոր ալիք-2016»-ի հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի. ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն՝ 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը:
Մրցութային երկրորդ օրը նա կկատարի «Uptown Funk» միջազգային հիթը:
Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն՝ մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն: