00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև բերդի «սև» պատմությունը

© Sputnik / Armenuhi MkhoyanՍև բերդ
Սև բերդ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե գյումրեցիներին իրենց քաղաքի ճարտարապետական կառույցների մասին հարցնեք, նրանցից շատերը որպես պատմական և ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց կնշեն Սև բերդը՝ Սև Ղուլը, ինչպես սիրում են ասել գյումրեցիները: Կառույց, որի շուրջ ծավալված աղմուկը ժամանակ առ ժամանակ նոր շունչ է ստանում:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Սև բերդը շատերի համար Գյումրու խորհրդանիշն է. քաղաքի մասին պատմող շատ գրքերի, հուշանվերների վրա կարելի է հենց այս կառույցի պատկերը տեսնել: Այսօր Սև բերդի հետ կապված «հնամյա» պատմություն է ջրի երես դուրս եկել՝ թերևս աշնանը կայանալիք ՏԻՄ ընտություններով պայմանավորված, քանի որ այդ ընտրություններից հետո պարզ կլինի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ քաղաքապետը, իսկ այս դեպքում տեղին կլինի նշել, որ Սև բերդի պատմությունն անմիջական կապ ունի գործող քաղաքապետի հետ:

Սև բերդը, ՀՀ կառավարության որոշմամբ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես հանրապետական նշանակության հուշարձան, սակայն կառուցը 2005 թվականին մասնավորեցվել է: 2013 թվականից ի վեր Սև բերդում շինարարական աշխատանքներ են ընթանում, ու հենց այդ ժամանակից էլ լուրեր են շրջանառվում, թե ռազմական ամրոցը հյուրանոց-ռեստորանի է վերածվելու:

«Գյումրու պատմամշակութային ժառանգություն համարվող Սև բերդը եղել և մնում է պատմամաշակութային հուշարձան և շահագործումից հետո կծառայի որպես հասարակական նշանակության կառույց»,- վստահեցնում է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ կառույցը պետության կողմից մասանավորեցվել է անհատի, որը և սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել, հետագայում նրա մահվան պատճառով շինարական աշխատանքները կիսատ են մնացել:

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Գյումրու գործող քաղաքապետը: Ժամանակին ռուսները, որոնց պատկանել է բերդը, այն հանձնել են ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 2005-ին կառույցը պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը, որի մահից հետո 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառույցը վերավաճառվել է Բալասանյանների ընտանիքին. սեփականատերը Միսակ Բալասանյանն է՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։

© Sputnik / Armenuhi MkhoyanՍև բերդ
Սև բերդ - Sputnik Արմենիա
Սև բերդ

«Կար նախագիծ, հետո այն անցավ այլ սեփականատիրոջ, որն էլ շարունակեց շինարարական աշխատանքները: Շինարարական աշխատանքերը՝ և՛ թույլտվությունը, և նախագիծը ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում ՝ նախագիծը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում, ստացել է դրական եզրակացություն, անցել է փորձաքննություն, սահմանված կարգով տրվել է շինարարական թույլտվություն, շինարարությունն ավարտվել է, շինարարության ավարտը փաստագրվել»,- նշեց ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ փաստելով, որ այս դեպքում ՀՀ կառավարության որոշման անհրաժեշտություն չկա, քանի որ կառույցի գործառական նշանակության փոփոխության հարց չի դրվել:

«Կառույցը շահագործվելու է որպես հասարակական նշանակության կառույց՝ փառատոնային կենտրոն»,- վստահեցրեց նա:
Սև բերդում համերգներ են անցկացվելու, կառույցն ունենալու է թանգարանային հատված՝ տարբեր երկների մշակույթները ներկայացնող սենյակներ: Բարեկարգվելու է տարածքը, ստեղծվելու է հանգստի գոտի:

«Վերականգնման ընթացքում ոչինչ չի փոփոխվել, պահպանվել է այն, ինչ կա, նույնիսկ՝ ջրհորը, կառույցը մետաղական ծածկով է ծածկվել, ինչը ճարտարապետական և կոնստրուկտիվ առումով ոչ մի ազդեցություն չի թողել կառույցի վրա: Մենք այս կառույցը վերականգնելով վատ բան չենք արել, այլ հուշարձան ենք փրկել, ես կհասկանայի դժգոհությունը, եթե քանդվեր կառույցը, բայց այս պարագայում կառույցը փրկվել է, ավելին՝ քաղաքն էլ կստանա այն կառույցը, ինչի կարիքն ուներ: Իսկ կառույցի ճարտարապետական տեսքը խաթարվել է, թե ոչ, արդեն մասնագիտական քննարկումների հարց է»,- եզրափակեց Հենրիկ Գասպարյանը:

Կառույցի բացման արողությունն, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերի 25-ին՝ Քաղաքի օրվա միջոցառումների շրջանակում, ու այդ օրը Գյումրու կոլորիտով համեմված 19-րդ դարի կառույցում ռոք երաժշտություն կհնչի. նորաբաց համերգասարահի առաջին մեծ միջոցառումը կլինի ռոք փառատոնը:

Սև բերդը կառուցվել է 1834 թվականին: Ունեցել է ստորգետնյա ուղիներ դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձան և Կարմիր բերդ։ Ըստ պատմական աղբյուրների, բերդի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ Ասում են՝ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ է հղել, որում գրել է. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել՝ որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։

Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվեցին նաև առանձնացված պաշտպանական կառույցներ:

Տարածքում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի հնագույն բնակելի հատվածն է։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ 1875 թվականին։ Հնագետները պնդում են, որ ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։

Լրահոս
0