ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. 36-ամյա տղամարդը շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա և ողջ մնացել:
Քաղաքացուն տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում` պարզելու, թե ինչ հանգամանքներում է տղամարդը 9-րդ հարկից հայտնվել ավտոմեքենայի վրա: