ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Թերթը գրում է. «Հանրապետության փողոցը, որը Հանրապետության հրապարակին կից է և մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, աղբի մեջ կորած է»։
«Կենցաղային աղբն ու շինաղբն այստեղ կուտակված են շաբաթներով ու ամիսներով։ Ինչ է թե տարածքը մասնավոր է՝ աղբահավաք ընկերությունը՝ «Սանիթեքը», այդ հատվածը շրջանցում է։ Այս փողոցի վրա են տեղակայված հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք այս սեզոնին զբոսաշրջիկներով լի են։ Աղբով լի տարածքին կիպ կպած խորովածանոց է գործում։ Ամռան այս սեզոնին խորովածի ու աղբի բույրը միախառնված ուղեկցում է Հանրապետության փողոցի անցորդներին»,-նշված է թերթի խմբագրականում։