ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 13-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Ք.-ը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: