00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոստանջյան. չեմ համալրում ԵՏՄ–ն բացասական ներկայացնող գրանտակերների բանակը

© Sputnik / Asatur YesayantsСовещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова
Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի ամսից կլրանա 2 տարին, ինչ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ–ին։ Sputnik Արմենիան այդ անդամակցության արդյունավետության ու նաև միասնական արժույթի մասին զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի-Sputnik. Գոհար Սարգսյան. ԵՏՄ-ին մեկ տարի 8 ամսվա անդամակցությամբ Հայաստանը շոշափելի արդյունք չի արձանագրել։ Այդ կարծիքն ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Խնդիրը, նրա խոսքով, Հայաստանի ներքին քաղաքականությամբ է պայմանավորված։

© ArmenpressՎարդան Բոստանջյան
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Վարդան Բոստանջյան

«Այդպիսի միության գործունեության համար չափազանց մեծ համակարգային բնույթի աշխատանք է անհրաժեշտ կանոնակարգման, տնտեսական գործառույթների իրականացման առումով։ ԵՏՄ-ում հայտնվելը մեզ համար չափազանց կարևոր էր, առանց այդ էլ մեր ապրանքաշրջանառության փոքր ծավալների պարագայում միակ շուկան հանդիսանում է ՌԴ-ն։ Մինչդեռ մեր ներքին քաղաքականության պատճառով այստեղ էլ չենք հասնում հաջողության»,-ասաց տնտեսագետը։

Նա մանրամասնեց, որ 2016-ը բարենպաստ գյուղատնտեսական տարի էր, հետևաբար արտահանման ծավալներում աճ է գրանցվել։ Բոստանջյանը սա համարում է բնականոն ընթացք, մինչդեռ ոմանք այն ներկայացնում են սոսկ որպես անդամակցության ձեռքբերում։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Տատյանա Վալովայա. ԵՏՄ–ում միասնական արժույթ ներդնելու անհրաժեշտություն չկա

«Մեզանում տարվող քաղաքականությունը, մենաշնորհված վիճակը, հարկային ճնշումները, տնտեսվարող սուբյեկտներին խանգարող մոտեցումները թույլ չեն տալիս, որ երկիրը գործի այնպես, ինչպես կարող է։ Դրա համար դեռ չենք կարող խոսել լավ էր դա, թե վատ, առավել ևս չեմ ուզում համալրել այն գրանտակերների բանակը, որոնք արտասահմանից գումար ստանալով, հակված են ԵԱՏՄ-ն բնութագրել միայն բացասական երանգներով»,-ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետը հաջողված է համարում «միասնական արժույթ» հասկացությունը` բերելով եվրոպական օրինակը։

«Եթե մենք իսկապես նպատակամետ միություն ենք ստեղծում, միասնական արժույթի մուտքագրումն, ըստ էության, վատ բան չէ, դրա պարզ օրինակը եվրոն է, որ միասնական բնույթ է կրում, եթե ունենար սարսափելի խոցելի կողմեր, առաջադեմ երկրները չէին հավաքվի դրա շուրջ։ Այդ պարագայում ամեն մի իրացնող սուբյեկտ չի կարող մտածել, որ ես միանգամից կատարեմ այնպիսի գործողություններ, որ բերի ինձ անսահման հարստության։ Միասնական արժույթի պարագայում գնային հարաբերությունները կկարգավորվեն»,-ասաց նա։

Չնայած այս թեմայով բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին ընթացիկ տարում, այդուամենայնիվ, հարցը մնում է արդիական։ Օրինակ, Եվրասիական տնտեսական միությունում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան հունիսին Sputnik Արմենիա միջազգային մամուլի ակումբում հայտնեց, որ տվյալ պահին անհրաժեշտություն չկա միասնական արժույթ ներմուծել։

«Դրա համար չկան ո´չ պայմաններ, ո´չ պահանջարկ։ Առաջին հերթին մենք ուշադիր ուսումնասիրել ենք Եվրամիության փորձը և շարունակում ենք այն ուսումնասիրել»,-ասել էր նա։

Միասնական բանկի և միասնական արժույթի ստեղծման հավանականության մասին խոսել էր նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Այս պահին ընդամենը կոորդինացման քննարկումներ կան, սակայն միասնական արժույթի քննարկումներ առայժմ չեն տարվում»,-ընդգծել էր նա։

Լրահոս
0