00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցական ծախսերը գերազանցում են ընտանեկան նպաստը

© Sputnik / David Galstyan Школа в Нагорном Карабахе
Школа в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մեկնարկել է դպրոցական առևտուրը: Ծնողները գնումներ են կատարում ու հաշվարկում ծախսերը, սոցիոլոգները՝ դրանք համեմատում են աշխատավարձերի ու նպաստի չափերի հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում երեխային առաջին դասարան ուղարկելու համար ծնողը շուրջ 55 000 դրամ պետք է ծախսի, ինչը մեր երկրում հավասար է մեկ նվազագույն աշխատավարձի և գերազանցում է ընտանեկան նպաստի չափը:

Հայաստանյան խանութների գներն ու դպրոցական երեխա ունեցող ընտանիքների ծախսերն ուսումնասիրելով՝ այս համեմատությունն է արել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Դրա մեջ հաշվարկած է սպիտակ շապիկ, տաբատ կամ կիսաշրջազգեստ, ֆիզկուլտուրայի համազգեստ ու սպորտային կոշիկ, ինչպես նաև գրենական պիտույքներ ու պայուսակ »,- ասում է Ադիբեկյանը՝ հիշեցնելով, որ առաջին դասարանցիների դասագրքերը դպրոցը հատկացնում է անվճար, հետևաբար, ավելի մեծ տարիքի երեխաներ ունեցող ընտանիքների ծախսերն ավելի շատ կլինեն:

Ժաննա Դանիելյանի երեխաներն այս տարի փոխադրվել են 4-րդ ու 2-րդ դասարան: Երեխաներին դպրոցական հագուստ գնելու համար Ժաննան յուրաքանչյուրի համար մոտ 10 000 դրամ է նախատեսել, ևս 15 000 դրամ էլ՝ գրենական պիտույքների համար:

« Ծախսը դրանով չի սահմանափակվում, քանի որ դպրոց գնալուն պես անհրաժեշտություն է առաջանում դպրոցական գրավոր աշխատանքների տետրեր ու դասագրքեր գնել, որի համար առանձին ծախսեր ենք նախատեսում »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է նա՝ հավելելով, որ դպրոցական ծախսերն աշխատավարձերի չափերին ընդհանրապես չեն համապատասխանում:

Школа, первое сентября, первоклассник - Sputnik Արմենիա
Դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար... Որքա՞ն արժե սեպտեմբերի 1–ը

«Ստիպված ենք լինում այդ ամիս ընտանիքի այլ ծախսերը կրճատել, որպեսզի կարողանանք դպրոց ուղարկել երեխաներին »,- ասում է Ժաննան:
Լեյլա Հակոբյանի երեխաները դպրոցում հատուկ համազգեստ են կրում: Բայց դա նրանց ընտանիքի ծախսերը չի թեթևացնում:

«Համազգեստը նախատեսվում է երեք տարվա համար, բայց դա նաև կախված է այն հանգամանքից, թե երեխան որքան կմեծանա: Տղաս կարող է համազգեստի տաբատի փոխարեն այլ տաբատ կրել, բայց աղջկա համար, եթե փեշը կարճանում է, ստիպված ենք նորը գնել »,- ասում է նա՝ հավելելով, որ միայն համազգեստի արժեքն 8 000 դրամ է:

Դրան զուգահեռ, ընտանիքը պետք է նաև սպիտակ վերնաշապիկներ, կոշիկներ գնել՝ յուրաքանչյուր երեխայի համար մոտ 15 000 դրամ ծախսելով: Գրենական պիտույքներ ընտանիքը դեռ չի գնել, բայց դրանց համար մոտ 30 000 դրամ է նախատեսել:

Միջին դպրոցի աշակերտների ծնողների համար պարտադիր ծախսերին գումարվում է նաև դասագրքերի տարեկան վարձակալության արժեքը: Երկու դպրոցական երեխայի մայր Աշխեն Կարապետյանի խոսքով, յուրաքանչյուր երեխայի համար դա մոտ 10 000 դրամի հավելյալ ծախս է: Եվս 10 000 դրամ էլ անհրաժեշտ է հավելյալ դասագրքեր և առարկայական տետրեր գնելու համար:

«Գրքերի համար, եթե չեմ սխալվում, անցյալ տարի 9700 դրամ եմ վճարել: Իսկ տետրերը բոլոր առարկաներից արդեն հաստ տետրեր են պահանջում, ու բավական թանկ է ստացվում դրանք գնելը: Անցյալ տարվա համար սեպտեմբերին երկու բլոկ տետր են գնել, բայց գինն արդեն չեմ հիշում»,- ասում է Աշխենը,- «Ֆիզմաթ դպրոցում, որտեղ տղաս է սովորում, շատ բան չեն պահանջում, իսկ աղջիկս հանրակրթական դպրոց է հաճախում, անընդհատ տարբեր առարկաների տետրեր են ուզում, որոնցից ամեն մեկը մի քանի 100 դրամ արժե: Անգլերենի համար երկու դասագիրք են պահանջում՝ գրավոր աշխատանքների և ընթերցանության: Էլ չեմ ասում, որ անգլերենի ու ռուսերենի դասագրքեր դպրոցում չկան, դրանք կա՛մ գնում ենք, կա՛մ, եթե հաջողվի՝ ինչ-որ մեկից վերցնում ենք»:

Դպրոցական մեկ երեխա ունեցող ընտանիքի տարեկան ծախսերը, որի մեջ հաշվարկված է արդեն նաև ձմեռային և աշնանային կոշիկների և հագուստի գինը, Ահարոն Ադիբեկյանի հաշվարկով, հասնում են 100-200 հազար դրամի:

Первое сентября, начало нового учебного года - Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը կարգադրել է նախապատրաստվել սեպտեմբերի 1–ին

Եթե դրան ավելացնենք նաև այսօր անհրաժեշտություն համարվող բջջային հեռախոսը, ճանապարհածախսը, դպրոցական նախաճաշի գումարը, ընտանիքների տարեկան ծախսը կարող է գերազանցել 250-300 000 դրամը, իսկ եթե ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ երեխա կա, այդ գումարն արդեն կրկնապատկվում, եռապատկվում, անգամ քառապատկվում է:

Ահարոն Ադիբեկյանը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի տվյալներով, Հայաստանում բնակչության 50 տոկոսն աղքատ է, կան նաև ընտանիքներ, որոնք չեն կարողանում իրենց երեխաների համար կոշիկ գնել, որպեսզի երեխան դպրոց գնա:

Միաժամանակ, սոցիոլոգը փաստում է, որ հենց դպրոցական տարիքում է ձևավորվում անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու դրա արդյունքում՝ նաև անձի անհատականությունը: Հետևաբար, ընտանիքի սոցիալական վիճակն ու երեխայի հագ ու կապն են որոշելու նաև երեխայի ապագան ու նրա տեղը հասարակության մեջ:

Լրահոս
0