ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշված ժամանակահատվածում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 38-40 աստիճան, իսկ գիշերային ժամերին` 23-25 աստիճան տաքություն։