00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յանա Եգորյանի մայրը պատմում է աղջկա զգացմունքների մասին Ռիոյի հաղթանակից հետո

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЯна Егорян
Яна Егорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանի առաջին մարզիկը և մայրը, որը ծնվել է Երևանում և դարձել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն անհատական առաջնությունում, պատմել են նրա սպորտային ուղու մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Յանա Եգորյանի չեմպիոնական տվյալները նկատվել են պարապմունքների հենց սկզբից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել եմ մարզուհու առաջին մարզիչ Սերգեյ Սյոմինը և նրա մայրը` Մարինա Եգորյանը։

Օգոստոսի 8-ին մրցումների եզրափակչում Եգորյանը 15։14 հաշվով հաղթել է առավել փորձառու հայրենակցին` Սոֆյա Վելիկայային։

22-ամյա երևանցու համար սա դեբյուտային օլիմպիադա է, նա պատանի հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի, որտեղ սկսել է զբաղվել սուսերամարտով Սյոմինի ղեկավարությամբ։

Սպորտային ուղու մեկնարկը

«Նա եկավ ինձ մոտ պարապելու 10 տարեկանում, շատ հաճելի արտաքինով աղջնակ էր։ Յանան ինձ մոտ պարապեց շուրջ մեկ տարի, և ես այդ ընթացքում մի քիչ բացահայտեցի նրան։ Նա շատ նպատակասլաց է։ Նա սպունգի պես կլանում է ամենը, ինչ ասում ես։ Պարզ էր, որ նա սուսերամարտելու է։ Յանան միշտ հաջողություն է ունեցել, միշտ իր առջև նպատակ է դրել և հասել դրան»,- ասել է Սյոմինը։

Յանայի մոր խոսքով, նրա աղջիկը սկսել է սուսերամարտով զբաղվել երջանիկ պատահականությամբ։

«Նրա առաջին մարզիչն ընկերների հետ որոշել է դպրոցում բացել սուսերամարտի դպրոց, որտեղ այդ ժամանակ սովորում էր Յանան։ Հայտարարություն էին տարածել, նա կարդացել է և ընկերուհու հետ գնացել։ Ամեն ինչ սկսվել է հենց դրանից. Յանան ընկերուհու հետ գնացել է, նրանց ցույց են տվել մեդալները, Յանային ամեն ինչ դուր է եկել, և նա ոգևորվել է։ Այդ ժամանակ Յանան ազատ ժամանակ ուներ և որոշեց փորձել», — ասել է Մարինա Եգորյանը։

Նա հավելել է, որ իր աղջիկը ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի նման օլիմպիական ոսկի հաղթելու ցանկություն է ունեցել։

Հաղթանակից հետո

«Ես հեռախոսով խոսել եմ նրա հետ, ճիշտ է, ոչ հաղթանակից անմիջապես հետո… Ձայնը խռպոտած էր. շատ էր գոռացել։ Մենք զրուցեցինք, ես շնորհավորեցի նրան, ասաց, որ գնում է պարգև ստանալու», — ասել է Սյոմինը և հավելել, որ նրան հաջողություն է մաղթել ամսի 13-ի թիմային մրցումներում։

Մարինա Եգորյանը նշել է, որ խռպոտած ձայնը Յանայի համար սովորական երևույթ է ցանկացած մրցումից հետո։

«Մենք զանգահարել ենք նրան։ Երջանկությունից արտասվում էր, ասաց. «Մամ, ես երջանիկ եմ»։ Դա ուղղակի աննկարագրելի զգացողություն է»,- ասել է նա։

«Մենք համոզված ենք, որ նրանք կշահեն երկրորդ ոսկին… Բոլոր աղջիկները լավ մարզավիճակում են, նրանք պարտավոր են թիմային ոսկի շահել։ Մենք շատ մեծ հույսեր ունենք և հավատում ենք նրանց»,- ասել է Յանայի մայրը։

Տարբեր վայրերում արդեն սկսել են նշել Յանա Եգորյանի հաղթանակը, բայց առայժմ գլխավորը նրա վերադարձին սպասելն է։

«Մեզ մոտ արդեն տոն է։ Հյուսիսային Օսեթիայում նրա պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել, ընդհուպ մինչև հրավառություն, որովհետև այնտեղ ապրում են մեր հարազատները։ Պատմական հայրենիքում` Հայաստանում, նույնպես տոնում են Յանայի հաղթանակը»,- ասել է մարզուհու մայրը։

Նա նշել է, որ Յանայի համար գլխավորն այն է, որ մեր սուսերամարտիկները ոսկի շահեն և բարեհաջող վերադառնան տուն։

Լրահոս
0