00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 դրամ` տոպրակի դիմաց. երևանյան խանութները վաճառում են պոլիէթիլենային տոպրակները

© Sputnik / Asatur YesayantsПолиэтиленовые пакеты
Полиэтиленовые пакеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին երևանյան տարբեր խանութներում ու սուպերմակետներում քննարկվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցը։ Բանից անտեղյակ մարդիկ մտնում են վաճառակետ ու պարզում, որ դրանք այլևս անվճար չեն։ Այս խնդրով բազմաթիվ զանգեր է ստացել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Առանց նախապես տեղյակ լինելու` շարքային սպառողները մտնում են վաճառակետեր ու ստանում հետևյալ հարցադրումը` «Ձեզ հետ տոպրակ բերե՞լ եք»։ Առաջին վայրկյանին հարցն անտրամաբանական է թվում։ Հետո քաղաքացիները պարզում են, որ նախկինում անվճար տրվող պոլիէթիլենային տոպրակն այսուհետ վաճառվում է հատը 10 դրամով։ Չնայած շատերի համար դա խորհրդանշական գումար է, բայց միևնույն է`զայրացնում է։

«Էդ ինչի՞ պիտի հարուստ բիզնեսմենների գրպանը լցնենք։ Հիմա էլ մարդկանց վրա իրանց անորակ տոպրակներն են ծախում»,- ասաց խանութ մտած մի տատիկ։

Քանի որ հասարակ պոլիէթիլենային տոպրակները վաճառելու նախաձեռնությունն օրենքի ուժ չի ստացել, Sputnik Արմենիան իրավիճակի գնահատական ստանալու համար դիմեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին։

Նա պարզաբանեց, որ եթե սա օրինական նախաձեռնություն լիներ, ապա կտարածվեր բոլոր սուպեմարկետների ու խանութների վրա։ Մինչդեռ այդպես չէ։ Բացի այդ, եթե այս նախաձեռնությունը պետական կարգավորման տիրույթում է, ապա համապատասխան լիազոր մարմինը հանդես է գալիս հայտարարությամբ, խոսում մեթոդաբանության ու արդյունքների մասին։ Այս կետը ևս բացակայում է։

«Եթե անգամ այս գործառույթն իրականացվում է ներքին հրահանգներից ելնելով, ապա առաջին գնահատականը, որ պետք է տանք, բնականաբար, պոլիէթիլենի դեմ պայքարն է, ինչը լավ բան է։ Պոլիէթիլենի դեմ պայքարի մեխանիզմներից մեկն էլ դա է, որ դարձնենք այն վճարովի, որպեսզի սպառողը հնարավորինս քիչ ձեռք բերի պոլիէթիլենային տոպրակ»։

© PanoramaԲաբկեն Պիպոյան
Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
Բաբկեն Պիպոյան

Ըստ Պիպոյանի` եթե անգամ ռազմավարությունը պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարն է, ուրեմն դա պետք է արվի նպատակային և ուղղորդված։ Ստեղծված իրավիճակում պետք է միջամտեն պատկան մարմինները։

«Երբ սա անում է պետությունը, հավասար շուկայական պայմաններ են ստեղծվում։ Բացի այդ, երբ սկսում ենք վաճառել, մենք չենք վաճառում այն պոլիէթիլենը, որը երեկ տրամադրում էինք անվճար, այլ բարձրացնում ենք նույն այդ պոլիէթիլենի որակը, որպեսզի սպառողն այդ տոպրակով մի քանի անգամ գնումներ կատարի»,- ասաց նա։

Իրավիճակն այլ անկյունից դիտարկելիս` պետք է հստակ գնահատել նաև պոլիէթիլենային տոպրակների նշանակությունն աղբահանման պրոցեսում։ Գաղտնիք չէ, որ դրանք հեշտացնում են քաղաքացու վիճակն ու նպաստում սանիտարական նորմերի պահպանմանը։

«Հիմա հարց է առաջանում` արդյո՞ք մենք փոփոխություններ անելու ենք, որ աղբը նույնկերպ տեղափոխվի։ Եթե պետական կառույցն է նման ռեֆորմ իրականացնում, ունենում է մշակած քաղաքականություն, քայլերի հաջորդականություն և կրում է պատասխանատվություն` իր չափելի ձախողմամբ ու հաջողություններով։ Տնտեսվարողը կարող է բարի կամք դրսևորել` եթե պետությունը չի մտածել, որ պետք է պայքարի սրա դեմ, մենք հասկանում ու պայքարում ենք»,- ասաց Պիպոյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահը չի բացառում նաև, որ միջազգային բնապահպանական մի կազմակերպություն եկել է Հայաստան ու խոսել տնտեսվարողների հետ`խոստանալով ֆինանսավորել նրանց խաղի միևնույն կանոններն ընդունելու պարագայում։

Պիպոյանը «սոսկալի» անվանեց պոլիէթիլենի դեմ մղվող պետական քաղաքականությունը։ Քանի որ բնապահպանությունը գերակա ուղղություն է, նա կոչ արեց պատկան մարմիններին միջամտել ինքնաբուխ նախաձեռնությանն ու դրա իրականացման մեխանիզմներ մշակել։ 

Լրահոս
0