ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 11-ին երկօրյա այցով կմեկնի Սոչի, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հաղորդման համաձայն` վարչապետի գլխավորած պատվիրակությունը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այլ պաշտոնատար անձինք։