00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյանը բացառում է միակողմանի զիջումները ԼՂ հարցում

Բաժանորդագրվել
ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման պատրաստակամությունը պետք է երկուստեք լինի, այլապես հայկական բանակը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանի Ղարաբաղի ամեն մի թիզ հողը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացառում է ԼՂ հարցում զիջումները Ադրբեջանի կողմից ճնշումների պայմաններում։

«Լարված պայմաններում, երբ հայկական կողմի վրա միակողմանի ճնշման փորձ է արվում, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող», — ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը սահմանի հյուսիս-արևելյան հատված այցի ժամանակ` մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ տարածքների հնարավոր հանձնման մասին լուրերը։

Նա նշեց, որ ներկա պահին բանակցությունների ինտենսիվացում է նկատվում Ռուսաստանի աջակցությամբ։

Նախարարի խոսքով` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, հարցի խաղաղ կարգավորման աշխատանք են տանում։

«Դրա համար երկխոսություն է պետք հակամարտող կողմերի միջև, փոխադարձ պայմանավորվածություններ»,- ասաց նա։

Օհանյանը միաժամանակ ավելացրեց, որ հենց Մոսկվայի նախաձեռնությամբ դադարեցվեցին ապրիլյան իրադարձությունները Ղարաբաղում, այդ առիթով նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0