ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Գրոսմայստերների բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով։ Միմյանց հետ են մրցել Արոնյան-Կարունա, Նակամուրա-Տոպալով, Դին Լիժեն-Անանդ, Սո-Գիրի, Վաշիե-Լագրով- Սվիդլեր զույգերը։
Չորս տուրից հետո առաջատարների ցանկում որևէ փոփոխություն չի եղել։ Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Տոպալովը 2.5 միավորով շարունակում են մնալ առաջատարների ցուցակում։