Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը տարակուսում է. «Ինձ ու իմ համակիրների համար անհասկանալի է, թե հայկական լրատվամիջոցներն ինչու են փորձում բոլոր ձևերով ու մեթոդներով Խաչակրաց արշավանք սկսել Ռուսաստանի դեմ։ Ինձ թվում է` նպատակն այն է, որ Հայաստանն անջատվի և հեռանա Ռուաստանից։ Նրանք մոռանում են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, հայ ժողովրդի պատմական անցյալի, Հայաստանի տարածաշրջանային հարևանների ներկայության մասին, մոռանում են, որ մենք գործ ենք ունենալու ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ»։
Սարգսյանի կարծիքով` լրատվամիջոցների այսօրինակ գործելաոճը հատուկ պատվեր է, որպեսզի հնարավորության սահմանում Հայաստանում կազմակերպվի այն, ինչ կազմակերպվեց Ուկրաինայում։
«Այսօր յուրաքանչյուր հայ, անկախ նրանից ինչ դիրքում է գտնվում և ինչ պաշտոն է զբաղեցնում, իր գործողությունները կազմակերպելիս պետք է առաջին պլան մղի երկրի հարցը։ Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ երկիրը պատերազմական վիճակում է, և խորհելու շատ բան ունենք։ Այդ տեսակետից նման խոսակցություններն ու գործալոճը ընդունելի չեն Հայաստանի կոմունիստական կուսակցության համար։ Մենք եղել ենք, կանք և պետք է լինենք ռուս ժողովրդի հետ»,- ասում է Տաճատ Սարգսյանը։