Մարտիրոսյան. Երբեք այսքան ատելություն չեմ տեսել համացանցում
Սամվել Մարտիրոսյանի խոսքով` երբեք այս քանակի և որակի ատելություն ու բևեռացում չի եղել համացանցի հայկական տիրույթում։
«Մարդիկ բաժանվեցին ճամբարների, որոնք իրար հետ կապերը խզեցին։ Մեծ թվով մարդիկ միմյանց ջնջեցին ընկերների ցուցակից, դադարեցին ընդհանրապես շփվել»,- ասում է փորձագետը։
Ըստ նրա` ուշագրավ է նաև այն փաստը, որ ցանցային մամուլը նույնպես բաժանվեց մի քանի ճամբարի։
«Մի մասը նրանք էին, որոնք փորձում էին անաչառ տեղեկատվություն տարածել, ու շատերը տուժեցին հենց այդ պատճառով։ Մյուսները փաստացի վերածվեցին քարոզչական աղբյուրների ու դա արեցին շատ բացահայտ, ինչը, իմ կարծիքով, շատ բացասական երևույթ է, որովհետև լրատվամիջոցը պետք է պահպանի անաչառությունը»,- նշում է Մարտիրոսյանը։