ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Է. Բ., ծնվ. 1971թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գետնանցումի արգելապատնեշին: Է.Բ.-ը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները անջատել են «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: