ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։