ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Արկադի Անդրեասյանը գլխավորեց «Արարատը», հայտնում է Արմսպորտը:
68-ամյա մասնագետի օրոք «Արարատը» դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), Սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Որպես ֆուտբոլիստ՝ Անդրեասյանը «Արարատի» հետ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր (1973, 1975) և մեկ անգամ չեմպիոն (1973), երկու անգամ շահել է առաջնության արծաթե մեդալ (1971, 1976 (գարուն):