00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարկեդոնով. Հայաստանում պետք է ապավինել ոչ միայն իշխանությանը

© Фонд ГорчаковаСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակնհայտ է, որ Հայաստանում պետք է ընդլայնել ռուսական քաղաքականությունը, կարծում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Sputnik Արմենիայի հետ զրույցում ռուս քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան արևելագիտության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը ներկայացրել է Երևանում տեէի ունեցածի վերաբերյալ իր կարծիքը և նախանշել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ներքաղաքական իրադրությունը

Ոստիկանության շենքի զինված գրավումը, մեղմ ասած, իրավական շրջանակում չի ներառվում, սակայն հայ հասարակության որոշակի մասն աջակցում էր այդ գործողությանը: Ինչո՞ւ: Լիովին ակնհայտ է, իշխանությունը լուրջ խնդիրներ ունի՝ կապված բնակչության դժգոհության հետ:

Երևանում բողոքի ցույցերը դժվար է անակնկալ անվանել: Հայաստանին բնորոշ է սոցիալական ակտիվությունը:

Նախընտրական քարոզարշավները, պետական ձևափոխությունները, արտաքին քաղաքական գործընթացները դառնում են բանավեճերի և հասարակության սևեռուն ուշադրության առիթ:

Կարելի է հիշել անցած տարվա ակցիաները՝ կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ և հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կամ կենսաթոշակային բարեփոխումների առիթով ավելի վաղ տեղի ունեցածը:

Այս անգամ բողոքի ակցիաների կատալիզատոր դարձավ երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ ապրիլյան իրավիճակը Ղարաբաղում: Հակամարտության թեժացումը որոշակի խնդիրներ ցույց տվեց բանակի կառավարումը կազմակերպելու գործում:

Քառօրյա պատերազմը համախմբեց ժողովրդին, բայց դրա հետ մեկտեղ հարցեր առաջացրեց՝ ուղղված իշխանությանը: Երկրորդ, նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումը:

Հայաստանը դառնում է խորհրդարանական պեետություն: Ընդդիմությունը դիտարկում է այդ քայլը որպես պետության ղեկավարի իշխանությունը պահելու գործիք: Այդ հանգամանքները  հանգեցրել են բողոքի ակտիվ դրսևորումների:

Ռուսական գործոնը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները անհամաչափ դաշնակիցների հարաբերություններ են:

Մեկի դեպքում, մենք տեսնում ենք միջուկային գերտերություն, երկիր, որն ակտիվ մասնակցում է գլոբալ գործընթացիներին, մյուսի դեպքում՝ փոքր երկիր, որը խոցելի անվտանգություն ունի:

Հայաստանի չորս սահմանից երկուսը փակ է: Ռուսաստանի հետ համեմատած՝ երկրի բնակչությունը փոքր է:

Հարցերը և տարաձայնությունները, որոնք Ռուսաստանում այդքան կարևոր չեն, Հայաստանում դառնում են ոչ միայն բանավեճերի, այլ նաև՝ հաճախ ցույցերի և զանգվածային ակցիաների առիթ:

Որոշ քաղաքական գործիչների, հրապարակախոսների, կասկածելի հեղինակության բլոգերների հոդվածները դառնում են բուռն բանավեճերի թեմա: Դա չի կարելի հաշվի չառնել:

Հայաստանում Ռուսաստանը պետք է ունենա ավելի ակտիվ տեղեկատվական քաղաքականություն: Ինչ-որ բաներ պետք է ավելի ստույգ մեմկնաբանել և բացատրել:զՉի կարելի ասել, որ դա չի արվում, բայց երբ դա մատուցվում է գիտական լեզվով՝ թվերի, աղյուսակների և բարդ տնտեսական ցուցանիշների տեսքով, ապա վանում է:

Հասարակ քաղաքացին չի ցանկանում խորամուխ լինել բարդ դետալների մեջ: Պետք է ամեն ինչ հստակ դասակարգել՝ ինչո՞ւ է դա շահավետ, որտե՞ղ է հեռանկարը, դա ի՞նչ կտա Հայաստանին:

Ռուսական հեռուստաալիքներ միացնող կամ ռուսական կայքեր այցելող հայը պետք է տեսնի իրեն և իր հետաքրքրությունը: Հայ հասարակության հետ Մոսկվայի քաղաքական շփման մեջ պետք է շեշտը դնել ոչ միայն իշխանության վրա:

Սերժ Սարգսյանը կարող է դեռ երկար պաշտոնավարել, բայց՝ ոչ հավերժ: Պետք է մտածել նոր սերնդի և կապերի բազմազանության մասին:

Պետք է բացատրել, թե ինչու է Ռուսաստանը հետաքրքրիր Հայաստանի համար: Առաջին հերթին, Ռուսաստանը թույլ չի տալիս Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսում:

Դա կարևո՞ր է հայերի համար: Իհարկե, Ռուսաստանը որոշակի զսպող գործոն է Թուրքիայի համար, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի:

Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, որն այդ կառույցում ունի թվաքանակով երկրորդ բանակն ԱՄՆ-ից հետո: Միամիտ է մտածել, որ Էրդողանի ինչ-որ հնարքների պատճառով երկիրը կհանեն ՆԱՏՕ-ի կազմից:

Հիշեցնեմ, որ երբ 1974թ-ին Թուրքիան բռնազավթեց Կիպրոսի 35 տոկոսը, ոչ ոք չհանեց նրան ՆՏԱՕ-ից:

Չնայած ռազմական հեղաշրջումների մեծ թվին, ժողովրդավարությունից հեռանալուն, Թուրքիան շարունակում է մնալ դաշինքում: Կարծում եմ, որ կշարունակի մնալ, որովհետև ՆԱՏՕ-ի համար կարևոր է Արևելքում այդպիսի դաշնակից ունենալը, որը թե օպերատիվ, թե գաղափարախոսական գործառույթ է կատարում:

Նշանակում է՝ ՆԱՏՕ-ն չի կարող լինել Հայաստանի արտաքին անվտանգության երաշխիքը, թեկուզ թուրքական գործոնի պատճառով: Ուստի Ռուսաստանի դերը նախկինի նման մեծ է:

Հայաստանի դասերը

Հայաստանում ստեղծված իրավիճակը նոկաուտ չէ ռուս-հայկական հարաբերությունների համար, բայց դա զգայուն հարված է, և այն պետք է ուշադիր ուսումնասիրել:

Հայ հասարակությունը նախկինի նման պահպանում է Ռուսաստանի գործոնը, այդուհանդերձ, հասունանում են նաև այլ տրամադրություններ:

Իշխանության ընդդիմադիրներին շատ հեշտ է թշնամիների դասին վերագրելը: Բնակչության զգալի մասը տատանվում է, մի զգալի մասն էլ նայում և վերլուծում է, իսկ շատերն ուղղակի չգիտեն և չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում:

Նշանակում է՝ պետք է բացել նրանց աչքերը, օգնել ընտրություն կատարել: Ընտրությունը պետք է բխի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի շահերից:
Ինձ թվում է, որ Ռուսաստանում հասկանում են, որ առաջնահերթությունը ոչ միայն Հայաստանի ղեկավարն է, այլ նրա տրամադրվածությունը:

Ուզում եմ հիշեցնել, որ 1991թ-ին, երբ իշխանությունն անցավ Լևոն Տեր-Պետրոսյանին, այդ ժամանակ շատերը նրան ընդունում էին որպես հակախորհրդային գործչի, այլախոհի և Մոսկվայի նկատմամբ թշնամաբար տրամադրված որդու:

Մինչդեռ ռուսական առկայության իրավական բազայի զգալի մասը՝ սահմանապահ, ռազմական, ձևակերպվել է հենց նրա օրոք: Նա քիչ բան չի արել Մոսկվայի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

Կա մեկ այլ օրինակ: 2013թ-ին տեղի ունեցավ էլեկտորալ անակնալ: Նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննսիյանը՝ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, հավաքեց ձայների 37 տոկոսը:

Մինչ այդ ոչ ոք 10 տոկոսից ավելի չէր հավաքել: Նրա ելույթներից մեկը նվիրված էր նրան, որ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է, և նա պատրաստ է հաջողության դեպքում մեկնել Ռուսաստան և բանակցություններ վարել:

Կարծում եմ, որ դա հասկանալը չափազանց կարևոր է: Պետք է աշխատել Հայաստանի ողջ քաղաքական դաշտի հետ, անշուշտ, բացառելով ծայրահեղական բաղադրիչը:

Պետք է ընդալայնել ռուսական քաղաքականության տարածությունը, ներգրավել պրագմատիկների, որոնք պատրաստ են երկխոսության:

Վերջաբանի փոխարեն

Շատ հաճախ հետխորհրդային տարածքում լսում ենք նման արտահայտություն. Ռուսաստանը կորցրել է Վրաստանը, Ուկրաինան: Ես հարցն այլ կերպ կձևակերպեի՝ Վրաստանը և Ուկրաինան են կորցնել Ռուսաստանին: Սիբիրը և Հեռավոր Արևելքը շատ հեռու են: Ոչ Ուկրաինան, ոչ Վրաստանը չունեն իրենց Սիբիրը և Հեռավոր Արևելքը:

Ինձ թվում է՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանի կորուստը կլինի նաև Հայաստանի կորուստը: Դա պետք է կրկնել, բայց՝ կոռեկտ ձևով:

Իհարկե, պետք չէ շահագործել ավագ եղբոր գործոնը: Ռուսաստանի համար Հայաստանում ռազմական ներկայությունը չափազանց կարևոր է՝ Մերձավոր Արևելքում, մեծ Կովկասում մեծ խաղի համար:

Դա փոխադարձ կարևոր համագործակցություն է, որը պետք է շարունակել ոչ թե «կենացների դիվանագիտության» ոճով, այլ հաշվի առնելով գործնական փորձը և խնդիրները, որոնք անհրաժեշտ է հմտորեն լուծել՝ դրանց առաջացմանը զուգահեռ:

Լրահոս
0