ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ռիոյի օլիմպիական խաղերում առաջինը հայաստանցի մարզիկներից մեկնարկեց ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը:
Մեր մարզիկը 60 կգ քաշային կարգում մաքուր հաղթանակ տոնեց ավստրիացի Լյուդվիգ Պայշերի նկատմամբ ու դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ մրցեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովի հետ: Ցավոք, երկրորդ գոտեմարտում Դավթյանը պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
Հովհաննես Դավթյան
© Sputnik / Владимир Астапкович
/
Բռնցքամարտի մրցաշարի մեկնարկային առաջին իսկ օրը մեր հավաքականը կորուստ ունեցավ:
Առաջինը հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:
Մեր մարզիկը երեք ռաունդներում զիջեց իսպանացի Սամուել Կարմոն Հերեդային և դուրս մնաց հետագա պայքարից: