ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի-Sputnik. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, այսօր ժամը 06-ից մինչև 20-ը Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
.միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
.երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
.ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: