Հրշեջը մահացել է Դուբայում վթարված ինքնաթիռի ուղևորներին փրկելիս
Emirates ավիաընկերության ինքնաթիռը, որը օգոստոսի 3-ին Դուբայ էր ժամանել Հնդկաստանից, անհաջող վայրէջք էր կատարել Դուբայի միջազգային օդանավակայանում, որի հետևանքով օդանավում հրդեհ էր բռնկել։
Emirates ընկերության տվյալով` դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12։45-ին։ Ինքնաթիռում եղել է 275 մարդ։ Անհաջող վայրէջք կատարած Boeing-777-ն իրականացնում էր EK521 չվերթը հնդկական Տիրուվանանտապուրամ քաղաքից։ Պատահարի պատճառով Դուբայի օդանավակայանը դադարեցրել էր բոլոր թռիչքները։