00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ընկերություն` Հայաստանում իրանական գազի ծավալն ավելացնելու համար

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարությունը որոշել է` պետք է նոր ընկերություն ստեղծել, որը կզբաղվի Իրանից գազի ներկրումն ընդլայնելու հարցերով։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Առաջիկայում Հայաստանի կառավարության որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն, որը կզբաղվի Իրանից բնական գազի ներկրման ընդլայնման հարցերով, կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը։

Նրա խոսքով` Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալների ընդլայնումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել գազամուղի ներուժը։ Ենթադրվում է, որ նոր ընկերությունը կհամակարգի գազի անմիջական առաքումներն ու արտահանումը։

Կառավարության որոշմամբ` ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

Կառավարության որոշման նախագծում կսահմանվի ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 100 հազար դրամ` կազմված 100 հասարակ բաժնետոմսերից, յուրաքանչյուրը` 1000 դրամ նվազագույն արժողությամբ։

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն իր հայ գործընկեր Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստան առաքվող գազի ծավալը կավելանա երեք անգամ և կհասնի օրական երեք միլիոն խմ-ի։

Հայաստանն ավելացրել է իրանական գազ գնելու սեփական պահանջարկը, և 2018թ-ի վերջին Հայաստան առաքվող բնական գազի ծավալները կավելանան երեք անգամ` մեկ միլիոնից հասնելով օրական երեք միլիոն խմ-ի։

Հայաստանը բնական գազ է ստանում Ռուսաստանից Վրաստանի տարածքով, իսկ Իրան-Հայաստան գազամուղով մատակարարվող «կապույտ վառելիքը» վերամշակվում է էլեկտրաէներգիայի և հետ ուղարկվում Իրան։

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։

 

Լրահոս
0