00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եզդիների ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցեցին նաև Հայաստանում

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցФлаг Исламского государства
Флаг Исламского государства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 3–ին ողջ աշխարհի եզդիները հիշում են ցեղասպանության զոհերին։ 2014թ–ին այս օրը «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին Շանգալ քաղաքը և շուրջ 10 հազար եզդիների սպանեցին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի- Sputnik. Մարդկությունը պետք է պայքարի անմեղ մարդկանց սպանող ահաբեկիչների դեմ, երեքշաբթի լրագրողներին ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։ Նրա խոսքով` Շանգալի իրադարձությունների զոհերին այսօր հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն Հայաստանում, այլև` ողջ աշխարհում։ Եզդիներն իրենց բողոքի ակցիաներով հիշեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հրեշավոր արարքը։

«Մենք այսօր հիշում և դատապարտում ենք այդ մարդանման բարբարոսներին։ Մարդկությունը պետք է սկսի ազատվել ահաբեկիչներից, որոնք ոչնչացնում են խաղաղ մարդկանց` հայերին, եզդիներին, ասորիներին և այլ ազգերի ներկայացուցիչներին»,- ասաց Թամոյանը։

Նա ընդգծեց, որ ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար պետք է այսօր աչք չփակել այդօրինակ վայրագությունների վրա։

Один из демонстрантов попытался сжечь себя на проспекте Баграмяна - Sputnik Արմենիա
Եզդիներ. Հայաստանում անթույլատրելի է իրավիճակի ապակայունացումը

Փաստաբան Հասան Թամոյանն իր հերթին նշեց, որ շնորհակալ է հայ ժողովրդին եզդիներին մշտապես աջակցելու համար։

«Հայաստանի նախագահը միակ առաջնորդն է, որը հանդես է եկել եզդի ժողովրդին աջակցելու և օգնելու հայտարարությամբ»,- ասաց Թամոյանը։

Փաստաբանը նշեց, որ այդ ցեղասպանությունից հետո եզդիները ցրվել են աշխարհով մեկ։ Ոմանք խեղդվել են Միջերկրական ծովում` չհասնելով ափին, մյուսներն անմարդկային պայմաններում ապրում են տարբեր երկրների ճամբարներում։

Սպանվել է ավելի քան 10 հազար մարդ, շուրջ 5000 հազար կանանց և երեխաների ստրկության են վերցրել, ավելի քան 400 հազար եզդի փախստական է դարձել։ Պատմության մեջ առաջին անգամ եզդիները լքել են այն տարածքները, որտեղ բնակվել են դարեր շարունակ։

Լրահոս
0