00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիայի» առաջին թռիչքը կամ ինչպես ես մեկ ժամով հայտնվեցի Վնուկովոյում

© Sputnik / Laura SarkisyanПервый рейс авиакомпании "Армения"
Первый рейс авиакомпании Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արմենիա» հայկական կոմերցիոն ավիաընկերությունը երեկ իրականացրեց Երևան–Մոսկվա–Երևան առաջին չվերթը։ Sputnik Արմենիայի թղթակիցը դարձել է այդ չվերթի առաջին ուղևորներից մեկը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա ուղղությամբ առաջին չվերթն իրականացրեց Boing 737-700 ինքնաթիռով, որը շահագործվում է արդեն ութ տարի։ Ինքնաթիռն օդ բարձրացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ժամը 10։15-ին։

Առավոտյան «Զվարթնոցը»

Մենք ժամանեցինք «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքից երկու ժամ առաջ` առավոտյան 8։15-ին։ Լուսատախտակի վրա երկրորդ տողը ցույց էր տալիս Երևան-Մոսկվա չվերթը, այդ ընթացքում ուղևորները գրանցվում էին։ 

Նրանցից շատերը նույնիսկ չգիտեին, որ կթռչեն ավիաընկերության առաջին չվերթով։ Դա հայտնի դարձավ, երբ չվերթի առաջին ուղևորներին սկսեցին նվերներ բաժանել։

«Մենք տոմս գնեցինք դեպի Մոսկվա և նոր միայն իմացանք, որ այդ ուղղությամբ նոր ավիաընկերությունը դեռ ոչ մի թռիչք չի կատարել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց չվերթի ուղևորներից մեկը։

Նրա կողքին կանգնած տղան ժպտալով ասաց, որ գիտեր այդ մասին և շատ ուրախ է հայկական քաղաքացիական ավիացիայի համար։

«Ես ուրախ եմ, որ մեր երկրում հայտնի իրադարձությունների ֆոնին ինչ-որ դրական բան է տեղի ունենում։ Կարևոր էր գործարկել հայկական ավիաընկերությունը, հատկապես այն բանից հետո, երբ մենք զրկվեցինք ազգային ավիափոխադրողից», — ասաց նա։

© Erik AntaranyanСамолет авиакомпании "Армения"
Самолет авиакомпании Армения - Sputnik Արմենիա
Самолет авиакомпании "Армения"

737-700 ինքնաթիռը

Գրանցումն ավարտվեց, և մենք մտանք ինքնաթիռ։ Առաջին հերթին աչքի զարնեց ինքնաթիռի սպիտակ և կապույտ սրահը և «Georgian Airways» վրացական ամսագիրը։ Սակայն գլխավոր անակնկալներն առջևում էին։

Թռիչքից կես ժամ անց ուղեկցորդները բերեցին «չախոխբիլի» և խաշած բրինձ` որպես խավարտ։ Սովորական սուրճի, թեյի և ջրի փոխարեն ցանկության դեպքում կարելի էր անվճար վերցնել գինի կամ գարեջուր։ Հյութը և վրացական գազավորված ըմպելիքը լցնում էին վրացական ավիաընկերության լոգոտիպով բաժակներում։ Այլ կերպ լինել չէր կարող, չէ որ բաժնետոմսերի 24 տոկոսը պատկանում է Թամազ Գաիաշվիլիին։

«Վնուկովո» վայրէջք կատարելուց հետո ուղևորները սկսեցին քննարկել անձնակազմին և ուտելիքը։ Մեր կարծիքով, միակ բացասականը ատամի փայտիկների և թաց անձեռոցիկի բացակայությունն էր։

Մենք վայրէջք կատարեցինք 20 րոպե ուշացմամբ։ «Վնուկովոյում» մեզ դիմավորեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը Վարդան Հակոբյանը։

Նրանք նշեցին ավիաընկերության գործարկման և հայկական ավիաուղիների գործունեության կարևոր դերը և նշանակությունը, ինչպես նաև հույս հայտնեցին, որ շուտով «Արմենիան» կընդլայնի թռիչքների աշխարհագրությունը։

«Արմենիայի» ապագայի և ներկայի մասին

«Արմենիան» ակտիվ համագործակցում է «Georgian Airways» վրացական ավիաընկերության հետ։ Դեպի Մինվոդի և Մոսկվա կանոնավոր թռիչքներից բացի, հայկական կոմերցիոն ավիափոխադրողն իրականացնում է չարթերային չվերթներ։ Շուտով սպասվում են ուղիղ չվերթներ Երևանից Լոնդոն և Թել Ավիվ։

«Մեկ Բոինգը տեղափոխում է 134 ուղևոր։ Ավիաընկերությունը մտադիր է հինգ տարվա ընթացքում համալրել ավիապարկը վեց ինքնաթիռներով։ Այս տարի մենք ցանկանում ենք թռիչք կատարել Մինսկ և Պետերբուրգ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, թռիչքի ժամը` 10։15, պատահական չէր ընտրված։ Ավիաընկերությունում կարծում են, որ այն ավելի հարմար է ուղևորների համար։ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ավիաընկերությունը չի հրաժարվել նախօրոք հայտարարված գնային քաղաքականությունից և ապագայում էլ կհետևի դրան։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51 տոկոսը), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս)։

Լրահոս
0