ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի-Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 2-6-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում 2-6-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Երևանի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
•Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.40C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.90C