00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորենացի. MEA CULPA

© Sputnik / Asatur YesayantsКолючая проволка на улице Баграмяна, куда двинулись демонстранты
Колючая проволка на улице Баграмяна, куда двинулись демонстранты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավոտ էր, վատիկանյան սովորական առավոտներից մեկը, որը ընդամենը մեկ արտահայտությունը դարձրեց արտասովոր, պատմական:

2000 թվականի մարտին կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը կիրակնօրյա պատարագին եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ համայն աշխարհից ներողություն խնդրեց Խաչակրաց արշավանքների, հրեաների հալածանքների, ճորտատիրության արդարացման ու եկեղեցու կատարած այլ մեղքերի համար, և ըստ կոնֆիտեոր աղոթակարգի` կաթողիկ հովվապետը երեք անգամ զարկեց իր կրծքավանդակին, ինչին հաջորդեց լատիներեն ամենահայտնի, բայց մինչ այդ եկեղեցական ամենաբարձր ատյանից երբևէ չհնչած խոսքերի արտաբերումը` «Mea culpa» (լատ.` «իմ մեղքը»):

Իսկ ի՞նչ է հաջորդում մեր «դոշ ծեծելուն»: Ե՞րբ ենք մենք լսելու այդ խարիզմատիկ բառերը ու լսելո՞ւ ենք ոչ թե որպես պաթոս, այլ` որպես գիտակցության փոխակերպում, որպես ինքնամաքրման մեկնարկ: Ու լսելու՞ ենք ոչ միայն հակառակ ճամբարից, այլև առաջին հերթին` սեփական շուրթերից, սեփական սրտից…

Անվերջ պայքարում ենք պահանջատիրության, իրավունքի, արժանապատվության, լուսավոր գալիքի համար ու այդ պայքարն ավարտում ենք դոշ ծեծելով, մինչդեռ այդ երկու բառը այդպես էլ մնում է չարտասանված:

Մարդը սիրում է մեղքը տեսնել միայն դիմացինի մեջ, մեղքի ամբողջ բեռը դնել հակառակ նժարի վրա, որը աչքիդ առաջ իջնում է՝ կրծքավանդակիդ հասցրած քո ամեն մի հարվածի հետ:

Խորենացու դեպքերի առաջին արձագանքը զայրույթն էր, թե ինչպես կարելի էր գնալ նման քայլի, դա անընդունելի է: Քիչ անց կոլեկտիվ գիտակցության մեջ «ինչը» վերածվեց ավելի խորքային «ինչու»–ի ու սկսվեցին մտորումներն այն մասին, թե ուրեմն լցվել է ինչ-որ համբերության բաժակ, ուրեմն ամենը այնպես չի եղել, որ հասցրել է դրան ու հենց այնպես չէ թումանյանական Դավիթն ասում.

«Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման»։

Այդպիսով, մեղքի ամբողջ բաժինը տեղափոխում ենք իշխանական ճամբար, ու էլի ամեն ինչ մեր գիտակցության մեջ ուզում ենք դարձնել հեշտ, միակողմանի, չէ՞ որ այդժամ մեղավորը սոսկ իշխանությունն է, որը թունավոր ծորակից լցրել է այդ համբերության բաժակը մինչև վերջ:

Մեղավորն այն ռեկտորն է, որը կաշառք է պահանջում ստուգարքի համար, ճանապարհային ոստիկանը` խախտում անելու համար, կաշառք բաժանողը` ընտրակեղծիքի համար, կադաստրի պետը` տարածքի, ընդդիմադիրը` մինչև վերջ չգնալու համար և այլն: Կարևորը` նժարը ծալվեց, մեղավորին գտանք:

Բայց չէ՞ որ ժողովրդավարության ու տոտալիտարիզմի ամենաէական ու սկզբունքային տարբերություններից մեկն այն է, որ ամբողջատիրությունը ներարկվում է վերևից ներքև, իսկ ժողովրդավարությունը` ճիշտ հակառակը:

Եկեք մի պահ հիշենք բոլոր այն դեպքերը, երբ ինքներս կաշառել կամ փորձել ենք կաշառել ճանապարհային ոստիկանության տեսուչներին, երբ այդպես էլ չենք համբերել հասնելու համար մինչև աղբարկղը, երբ ծախել ենք մեր ընտրական ձայնը 30 բիբլիական արծաթին համարժեք հայկական դրամով, երբ ստուգարք ենք ստացել` թղթադրամը ստուգման գրքույկի արանքում, ցանկացած պայմանի համաձայնել ենք՝ արտագաղթելու համար, երբ ինքնակամ ներխուժել ենք թե՛ քաղաքացիական, թե՛ կենցաղային ու թե՛ ոչ նյութական հարմարվողականության ճիրանները:

Այդ նժարները հավասարվում են միայն այն ժամանակ, երբ մյուսի վրա որպես հակակշիռ դնում ենք ոչ միայն սեփական քաղաքացիական պահանջատիրությունը, այլ նաև սեփական անհատական պատասխանատվությունը և հասկանում ենք, որ անկախ նրանից՝ ողջունո՞ւմ ենք «Սասնա ծռերի» քայլը, թե ոչ, յուրաքանչուրս մեղավոր ենք, որ այդպես եղավ:

Ու հիմա, երբ բոլորը երեք անգամ աղիողորմ զարկեցին սեփական դոշին, գուցե ճիշտ ժամանակն է սրտաբուխ շշնջալ` «Mea culpa», որպեսզի մի օր համբերության բաժակը չթափվի, թափվելուց էլ` ջրի հուժկու հոսանքով, սառը ցնցուղով, այլ ոչ թե եռացող արյամբ:

Լրահոս
0