00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը շտապ վիրահատության կարիք ունի

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պավել Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը, որը ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների, ինչպես նաև հրազենային ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի շահերը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Շենք — շինությունների զավթման ու ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված Պավել և Արամ Մանուկյաններն ունեն շտապ վիրահատության կարիք, ինչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հնարավոր չէ կազմակերպել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրանց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Պավել Մանուկյանն այս պահին, թեև գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, բայց նրան հսկում են Էրեբունի հիվանդանոցի բժիշկները:

«Դատապարտյալների հիվանդանոցը նեղ մասնագետներ չունի, այդ է պատճառը, որ երեկ Էրեբունի բժշկական կենտրոնից նշանակվել է շուրջօրյա հերթապահություն իրականացնող բժիշկ»,- ասաց Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ Արամ Մանուկյանին ևս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելուց հետո նրան վիրակապելու համար այդտեղ էին գալիս Էրեբունի հիվանդանոցի մասնագետները:

«Բոլոր պայմաններն այնպիսին էին, որ նրանք ուղղակի պետք է մնային ու իրենց բուժումը շարունակեին Էրեբունի ԲԿ-ում, որտեղ և վիրահատվել էին, և ոչ թե ՔԿՀ-ում, որտեղ գրեթե պայմաններ չկան, համապատասխան բժիշկներ չկան»,- ասաց փաստաբանը:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Պավլիկ Մանուկյանին 2 ամսով կալանավորեցին

Ի դեպ, Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո հացադուլ էր հայտարարել, և, ինչպես տեղեկացրեց նրա փաստաբանը, մինչ օրս շարունակում է:

Ինչ վերաբերում է կալանքի որոշմանը, Ինեսա Պետրոսյանը դատարանի ու նախաքննական մարմնի պատճառաբանությունը, թե իր պաշտպանյալը կարող է փախչել կամ խոչընդոտել քննությանը, անտրամաբանական որակեց՝ հայտնելով, որ խափանման միջոցի ընտրության նպատակով Պավել Մանուկյանին դատարան են տեղափոխել պատգարակով, և դատական նիստին նա ևս մասնակցել է պատգարակի վրա պառկած՝ 3 բժիշկների հսկողության ներքո: Ի դեպ, Ինեսա Պետրոսյանի խոսքով` դատարանի որոշման մեջ Պավել Մանուկյանի վիճակի մասին որևէ նշում չկա, առկա չեն նաև նրա ներկայացրած առարկություններն ու հայտարարությունները:

Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ պահեստային մայոր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Պավել Մանուկյանը գնդացրային վիրավորում էր ստացել հուլիսի 23-ին և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Դատապարտյալների հիվանադանոց» ՔԿՀ:

Լրահոս
0