00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Ավետիքյան. Հայաստանում լրագրողներին չեն սիրում

© facebook page Пострадавшие в ходе разгона демонстрации журналисты
Пострадавшие в ходе разгона демонстрации журналисты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն իրենց մտահոգությունն են հայտնել ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հակոբ Ավետիքյանը վաղուց է նկատել, որ Հայաստանում լրագրողներին չեն սիրում։ Ու դա արտահայտվում է ոչ միայն իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այլև հասարակության կողմից։

«Մարդիկ լրագրողների կարիքը զգում են այն ժամանակ, երբ անմիջապես նրա միջոցով իրենց հարցերն են ուզում լուծել կամ տեղ հասցնել։ Հետևաբար մեր լրագրող ընկերները, որոնք այս տագնապալի օրերի ընթացքում եղել են առաջնագծում, չունենալով բողոքող հասարակության պաշտպանությունը ու դեմ հանդիման մնալով ոստիկաններին, զոհ են դառնում նրանց բռնի ու ոչ պրոֆեսիոնալ գործողություններին»,-ասաց Ավետիքյանը։

Նա արձանագրեց, որ Սարի թաղում և Խորենացի փողոցում վերջին օրերին աշխատած լրագրողները ծեծվել են, բերման ենթարկվել, առգրավվել են նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները։

© Sputnik / Gohar SargsyanՀակոբ Ավետիքյանն ու Թագուհի Թովմասյանը
Акоп Аветикян и Тагуи Товмасян - Sputnik Արմենիա
Հակոբ Ավետիքյանն ու Թագուհի Թովմասյանը

Թագուհի Թովմասյանն էլ պատմեց` իրենց լրագրողների անվտանգության մասին մտահոգվելով` զանգահարում էին ոստիկանություն ու Ազգային անվտանգության ծառայություն, փոխարենը պատասխան էին ստանում` մենք ձեր լրագրողների անվտանգության համար պատասխանատու չենք, որտեղ թաքնվել են, թող այնտեղ էլ մնան։

Разгон демонстрантов в Сари тахе - Sputnik Արմենիա
Լրագրողներին ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Ուժային կառույցները պետք է ապացուցեն, որ ուզում են մեր երկրում արդարություն հաստատել։ Ոստիկանությունը պետք է հրապարակավ բացատրություն տա, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով մարդիկ, ինչու էին քարեր նետում ցուցարարների վրա»,-ասաց «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիրը։

Նա միաժամանակ նշեց` եթե լրագրողների հանդեպ կատարվածի քննությունը նմանվի մեկ տարի առաջ «Էլեկտրիկ Երևան»-ի քննությանը, ապա անպատժելիության մթնոլորտն ավելի կխորանա մեր երկրում։

«Որքան էլ խոսում էինք բարեփոխված ոստիկանության մասին, իրականում ունենք ագրեսիվ ոստիկաններ ու այնպիսի իրավիճակ, երբ երկուստեք չկա պատասխանատվություն։ Ե՛վ իշխանությունը պատասխանատվություն չի կրում իր գործունեության ու արարքների համար, և՛ ընդդիմությունը։ Այս իրավիճակում մենք ունեցանք տուժած լրագրողներ, որոնք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը»,- ասաց Թովմասյանը։

Նա շեշտեց, որ փողոցներում քաղաքացիական հագուստով տղամարդիկ էին, ովքեր կատարում էին իրենց «սև» գործը` ծեծում էին լրագրողներին, բռնի ուժով խլում նրանց տեխնիկան ու վնասվածքներ պատճառում։ Երկու բանախոսներն էլ մեր երկրում տեղի ունեցածը բնորոշեցին որպես «անիշխանություն»։

Նշենք, որ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողները տուժել էին հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացու փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով։

Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։

Լրահոս
0