00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կկառուցվի տարածաշրջանում առաջին երկրաջերմային կայանը

© Sputnik / Nelli DanielyanСтроительство геотермальной электростанции в Сюнике
Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որը երկրի ջերմային ներուժը կօգտագործի էլեկտրաէներգիա ստանալու համար:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի ընդերքը երկրաջերմային էներգետիկայի զարգացման լայն հնարավորություններ է ընձեռում: Նման փորձ, սակայն, ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանային որևէ այլ երկիր չունի:

Այլընտրանքային այս էներգիայից չօգտվելու պատճառը, դրա համար պահանջվող հետազոտությունների չափազանց թանկ լինելն է: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, նման ծրագիր ժամանակին քննարկվել է, բայց ոչ մի ներդրող չի համաձայնել իր վրա վերցնել ուսումնասիրությունների համար մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսելու ռիսկը:

© Sputnik / Nelli DanielyanՍյունիք, Քարքար
Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Սյունիք, Քարքար

 

Սյունիքի մարզի Քարքար կոչվող տեղանքում, ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա կատարվում են հորատման աշխատանքներ: Երկրաբանական ուսումնասիրությունների ֆինանսավորումը ստանձնել է Կլիմայի ներդրումային հիմնադրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հորատման աշխատանքներն իրականացնող «Սիսիան» բարձրավոլտ էլեկտրացանցերի գլխավոր ինժեներ Էրիկ Պողոսյանը հայտնեց, որ աշխատանքները մեկնարկել են հուլիսի 15-ից:

«Նախատեսվում է 1200 գծամետր հորատում իրականացնել, որից հետո ջրի և գոլորշու ջերմաստիճանի չափումները ցույց կտան, թե ինչ արդյունք կստանանք»- ասաց նա` հավելելով, որ արդյունքների մասին վաղ է խոսել, քանի որ 1500 մետրից միայն 15 մետր են հորատել:

© Sputnik / Nelli DanielyanՀայկ Հարությունյան
Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյան

«1500 մետրին հասնելով արդեն մեզ համար պարզ կլինի` մեր սպասված ջերմաստիճանի ջուրն ու գոլորշին ունենք, թե ոչ»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ ակնկալվող արդյունքները ստանալու դեպքում քիչ հեռու հորատվելու է նաև երկրորդ հորը, և դարձյալ դրական արդյունքից հետո հաջորդ տարի կատարվելու է արդեն արտադրական նշանակության հորատում:

«Նախնական տվյալներով նախատեսվում է ունենալ մինչև 30 ՄգՎ, տարեկան 250 մլն ԿՎ/Ժամ հզորությամբ կայան, որն աշխատելու է ամբողջ տարին: Սա վերականգնվող էներգետիկայի եզակի աղբյուր է, որը կախված չէ եղանակային կամ այլ պայմաններից և միշտ գործուն է, դրանում է կայանում դրա արժեքավոր լինելը մեր էներգետիկ համակարգի համար»,- ասաց փոխնախարարը:

Իսկ հարցին, թե դրական արդյունքներ ստանալու պարագայում ով է կառուցելու և շահագործելու Հայաստանում առաջին երկրաջերմային կայանքը, Հայկ Հարությունյանը պատասխանեց.

«Հայտարարվելու է միջազգային մրցույթ: Այն ներդրողը, որը լավագույն առաջարկը կներկայացնի պետությանը, նա էլ հաղթող կհամարվի: Իսկ լավագույն առաջարկը վերաբերելու է սակագնին. ով նվազագույն սակագին կառաջարկի, նրան էլ իրավունք կտրվի ջերմակայան կառուցելու»:

© Sputnik / Nelli DanielyanԳրունտային ճանապարհը, որ երբեք չի ասֆալտապատվելու
Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Գրունտային ճանապարհը, որ երբեք չի ասֆալտապատվելու

Դեպի լեռնային բարձունք հասնելու ու դրանով տեխնիկա տեղափոխելու համար Սյունիքի լեռներում գրունտային ճանապարհ է կառուցվել, որն, ի դեպ, երբեք չի ասֆալտապատվելու: Բանն այն է, որ ծրագրի իրականացման համար 9 մլն դոլար գրանտ տրամադրած Կլիմայի ներդրումային հիմնադրամը նաև բնապահպանական պայման է առաջադրել` չվնասել Սյունիքի բարձրլեռնային, ալպիական բնությունը:

Քարքարից բացի, երկրաջերմային էներգիայի պոտենցիալ աղբյուրներ կան նաև Ջերմաղբյուրում, Գրիձորում ու Հայաստան-Վրաստան սահմանին: Բայց մինչ դրանցում ուսումնասիրություններ չարվեն ու դրական արդյունքներ չստացվեն, դրանք ևս չեն կարող ներկայացվել պոտենցիալ ներդրողներին:

Լրահոս
0