ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Գերմանիան ներկայացնող 28-ամյա Սյուզի Կենտիկյանը միավորներով հաղթել է խորվաթ Նևենա Միկուլիչին:
Սա Կենտիկյանի 36-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։ Նախորդ մենամարտն անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերի 4-ին և հաղթել մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին: