ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Այսօր մեկնարկած հանրահավաքը, ավանդույթի համաձայն, վերածվեց երթի: Ցուցարարներն անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով և վանկարկում՝ «Սասնա ծռեր», «Միացում», «Մենք ենք տերը մեր երկրի»:
Նշենք, որ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ «Սասնա ծռերի» բոլոր անդամները վայր են դրել զենքը և հանձնվել իշխանությանը:
ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ օգտագործել է «ահաբեկիչ» բառը:
«Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»,- նշված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ: