ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Արդեն երեք օր է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը հիվանդանոցում է, և այժմ նա կոմայի մեջ է ընկել:
«Տեղեկություն ստացանք, որ Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ: Հիմա փաստաբանը կայցելի նրան»,- նշված է «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում:
Լամբարյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում վիավորվել և «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 29-ին:
Նա ունի ձախ ազդրի բեկորային հրազենային վնասում՝ փափուկ հյուսվածքների վնասումով: