ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՊՊԾ գնդի տարածքում պատանդ պահված բուժաշխատողներն առաջին հարցազրույցն են տվել այն մասին, թե ինչպես իրենց հաջողվեց, օգտվելով զինյալների քնած լինելու հանգամանքից, դուրս գալ տարածքից և իրավապահների աջակցությամբ հասնել անվտանգ գոտի:
Հուլիսի 27-ից ՊՊԾ գնդի տարածքում գտնվող և նախօրեին ազատ արձակված բժիշկները նշել են, որ ՊՊԾ գնդի տարածքում եղած ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամները զգուշացրել են, որ դուրս գալու դեպքում նրանց վտանգ է սպառնալու:
Նշնեք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ին հայտնել էր, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել և թույլատրել են ցանկացած պահին հեռանալ: «Եվ երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին կմնաք, թե որ որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,- ասել էր Ավետիսյանը: