ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հուլիսի 29-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ նշեց, որ իր տեղեկություններով՝ ՊՊԾ գնդի տարածքում ռուս դիպուկահարներ են աշխատում: