ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ըստ ականատեսների՝ գյումրեցիները հավաքվել էին Թատերական հրապարակում՝ իրենց աջակցությունը հայտնելու մայրաքաղաքում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին։
Թատերական հրապարակում հանկարծակի հայտնված երիտասարդները փորձել են խոչընդոտել խաղաղ հավաքը՝ վիրավորելով քաղաքացիներին:
Հավաքի մասնակիցները դիմել են ոստիկանությանը, բայց, չստանալով արձագանք, ի նշան բողոքի քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա փողոցը, որից հետո տարածքում ոստիկանությունը ուժեր կենտրոնացնելով՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ: