ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Երևանում ՊՊԾ գնդի գրավված տարածքում հնչել են մի քանի կրակոցներ, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այդ ընթացքում ցուցարարների մի խումբ իրավապահ մարմինների համար անսպասելի կերպով փոխել է ուղղությունը և Նար Դոսի փողոցով շարժվել դեպի Սարի թաղ` գնդի տարածք, որը գրավել է «Սասնա ծռեր» զինված խումբը։
Ոստիկանները փորձել են փակել ճանապարհը, բայց ցուցարարներին հաջողվել է առաջ անցնել։