ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկություն է տարածել այն մասին, որ Սարի թաղի կողմից կրակոցների ձայներ են հնչում:
Ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որ Սարի թաղում արդեն տասը րոպե է՝ կրակոցներ են լսվում և, որ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», վիրավոր է:
Այդ մասին հայտնել են Սարի թաղի բնակիչները։ Լուրը իր ֆեյսբուքյան էջում հաստատաել է ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։